Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ ընտրություններում կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, այլև ընտրողների ձայների քանակից է կախված նրանց հետագա գործունեությունը։
Բանն այն է, որ եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց վճարած ընտրագրավը։ Բացի դրանից, այդ քաղաքական ուժերն առաջիկա հինգ տարիների համար պետությունից ստանում են ֆինանսավորում՝ մինչեւ հաջորդ ԱԺ ընտրությունները։
Ըստ օրենքի՝ կուսակցությունն այսկերպ թուլացնում է կախվածությունը մասնավոր և բիզնես շահերից, ինչպես նաև՝ իր գործունեությունը շարունակելու հնարավորություն է ստանում։ Ստացած գումարի չափը կախված է արդյունքներից՝ յուրաքանչյուր քվեի համար ստանում է տարեկան 1000 դրամ։
2 տոկոսի շեմը հաղթահարել, բայց ԱԺ մանդատ չեն ստացել Հայաստանի շնորհապետական, «Միասնության թևեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ընդ որում, ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասում է 62 ձայն (սա վերջնական արդյունքը չէ, ձայների վերահաշվարկ տեղի չի ունեցել):
Այսպես՝ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել է 30 հազար 797 քվե կամ ձայների 2.11 տոկոսը և 5 տարի շարունակ բյուջեից ստանալու է 30 մլն 797 հազար դրամ։
«Միասնության թեւեր»-ը ստացել է 33 հազար 618 ձայն կամ 2.3 տոկոս և, ըստ այդմ՝ 5 տարի շարունակ ստանալու է 33 մլն 618 հազար դրամ։
ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 368 ձայն և համապատասխանաբար ստանալու է տարեկան 58 մլն 368 հազար դրամ։
Նշենք, որ այս աջակցությունը ստանալու են նաև խորհրդարան անցած ուժերը՝ հաշվարկի նույն տրամաբանությամբ, այսինքն՝ շատ ավելի մեծ գումարներ»:

«Չլիներ նիկոլ փաշինյանը, չէին լինի նաև բազմաթիվ իրավախախտումներ»․ Լևոն Ջավախյան
9501:06
«ԱԺ-ն վերածվում է գազանանոցաբուսաբանական այգու»․ Գագիկ Համբարյան
12300:18
«Մանդատ վերցնելը «ծեծվել-չծեծվելու» հետ կապ չունեցող հանգամանք է»․ Հակոբ Բադալյան
11700:12
Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից
151Երեկ, 23:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը (տեսանյութ)
112Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր են «Հայաստան» դաշինքից դարձել պատգամավոր
109Երեկ, 22:42
Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ից դարձել պատգամավոր
119Երեկ, 22:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
108Երեկ, 21:30