Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստն ուրախությամբ են ընդունել նաև ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները և գործարար խավը, քանի որ, նրանց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը դրանով հնարավորություն է ստանում իրեն Ռուսաստանի դեմ քայլերի մղող Արևմուտքի առջև մանևրելու, նրա պարտադրանքին չենթարկվելու և կարող է առաջիկայում էլ ժամանակ ձգել ու Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների չգնալ:
Ասենք, ԵԱՏՄ-ից դուրս չգալ, 102-րդ ռազմաբազայից չհրաժարվել և այլն, ինչի մասին երեկ, ի դեպ, ակնարկներ կային եվրոպացիների շնորհավորական ուղերձներում, որոնք իրենց համարում են Փաշինյանի այս հաղթանակի լիիրավ փայատեր և փորձելու են ավելի կոշտ քայլերի դրդել նրան՝ Ռուսաստանի դեմ։
Չունենալով սահմանադրական մեծամասնություն և խորհրդարանում ունենալով ռուսամետ, գոնե՝ Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմություն, Փաշինյանը, ըստ մեր զրուցակցի, կարող է մանևրել և չկատարել Եվրոպայից եկող վտանգավոր հրահանգները»:

«Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը». Արթուր Խաչատրյան
9900:18
«TRIPP-ի հարցով Եվրասիական գերտերությունները միավորվելու են հակադարձման ջանքերի մեջ». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
146Երեկ, 18:42
Երևանի ավագանու 4 անդամ տեղափոխվեց ԱԺ
143Երեկ, 18:36
«Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան հաջողությամբ բեմադրում է ԼՂՀ լուծարման ողբերգության վերջին արարը». Վահրամ Աթանեսյան
190Երեկ, 18:18
Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «ռեկորդային»՝ դրանց նախաձեռնողներին հասցվող վնասի առումով
270Երեկ, 17:47
«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը»․ փաստաբանը դիմել է Ալիևին
253Երեկ, 17:29
«Մեծ Բրիտանիայում կառավարության փոփոխությամբ հակառուսական կուրսը չի փոխվի»․ Զախարովա (տեսանյութ)
256Երեկ, 17:05
«Գիտե՞ք՝ Հայաստանում և Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է»․ Դավիթ Ամալյան
140Երեկ, 16:42