«Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն եմ ստորագրել»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի խումբ գործընկերների հետ Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն եմ ստորագրել։
Արթուր Օսիպյանի ազատ արձակման դեպքում նրա պահվածքի (օրինակ՝ քննիչի պահանջով ներկայանալու) համար ես էլ եմ պատասխանատվություն կրելու՝ քրեական օրենսգրքի 511-րդ հոդվածով։
Ընդորում, այդ ռիսկին ես գնացել եմ առանց Օսիպյանի համաձայնության, քանի որ իր փաստաբանը տարօրինակ մոտեցումներ ունի (իր իրավունքն է)։
Այդուհանդերձ, ես պատրաստ եմ Արթուր Օսիպյանի ազատության համար ՔԴՕ 128-րդ հոդվածով գրավոր պատասխանատվություն ստանձնեմ (ի տարբերություն որոշ շատ բարձր գոռացողների)՝ քաջ գիտակցելով, որ եթե ազատվեց ու խախտեց սահմանափակումները՝ ես եմ դատվելու։
Հ․Գ․ Արթուր Օսիպյանի հրապարակային հայտարարությունները չեմ կիսում, գաղափարակիցը չեմ, բայց նա չի արել այնպիսի մի հայտարարություն, որը քրեորեն պատժելի է, ինքը չի արել որևէ հայտարարություն, որի համանմանը չի արել Նիկոլ Փաշինյանը»։

«Հիմնավորել ենք, որ ցուցմունքների մեծ մասը սուտ է»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
4523:12
«Վեդին ծաղկում է, որոշել եմ դառնալ պատգամավոր». Գարիկ Սարգսյան
3823:06
Wildberries-ի՝ Էլեկտրոստալում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է
8622:42
«Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ»․ ՆԳՆ ՓԾ (տեսանյութ)
5221:55
Հասարակ չեչեններին հարկադրաբար զորակոչում են պատերազմ՝ Քադիրովին հավատարիմ ուժերին պաշտպանելու համար. «Նովայա Գազետա Եվրոպա»
10721:53
«Բոլոր նրանք, ովքեր չեն կարող աշխատել՝ բանակ և Ուկրաինայի հետ սահման». Լուկաշենկո
10821:36
«Քանի դեռ մենք մանկամիտների պարահանդես ենք սարքել, մարդիկ զբաղված են քաղաքականությամբ». Լիաննա Խաչատրյան
6121:18
«Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել»․ Բագրատ Սրբազան
6121:06