«Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե»»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրությունները տոտալ կեղծված են։ Դա տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև՝ թե՛ քարոզարշավից առաջ (օրինակ՝ թոշակները «արտահերթ» բարձրացնելով), թե՛ ընտրարշավի ընթացքում (վարչական ռեսուրս, քաղաքական հետապնդումներ և այլն) և թե՛ քվեարկության օրը։
Այնուհանդերձ, քպ-ին չի հաջողվել ստանալ ցանկալի արդյունք՝ ո՛չ սահմանադրական մեծամասնություն, ո՛չ էլ 50%+1 ընտրողի քվե։ Չի հաջողվել՝ անգամ տոտալ ընտրակեղծիքով։ Ու դա տեղի է ունեցել մեր գիտակից քաղաքացիների աննախադեպ ակտիվության շնորհիվ։
Մե՞ծ բան է, թե՞ պարզապես փոքր մխիթարանք է։ Չգիտեմ։
Ամեն դեպքում, փաստն այն է, որ ընդդիմությանը քվե տված քաղաքացիներս, ինչպես և 2021-ին, քվե ենք տվել իշխանափոխության, այլ ոչ թե ընդդիմության հետ ատելության խոսքով հարաբերվող քպ-ի խորհրդարանում ընդդիմություն աշխատելու համար։
Ի վերջո՝ ո՞րն է ճիշտ - վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։
Առաջարկում եմ այս հարցը լուծել հենց ընտրողների կարծիքը գերակա համարելով։ Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե». թող ընտրողներն իրենք որոշեն՝ իրենց ընտրած մարդկանց լիազորում են վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ։ Այս ընթացքում էլ թող հանրային դաշտում ներկայացվեն և քննարկվեն կողմ և դեմ բոլոր փաստարկները»։

Ուկրաինայի ԶՈՒ-ն նոր գլխավոր հրամանատար ունի
5400:04
«Հիմնավորել ենք, որ ցուցմունքների մեծ մասը սուտ է»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
59Երեկ, 23:12
«Վեդին ծաղկում է, որոշել եմ դառնալ պատգամավոր». Գարիկ Սարգսյան
51Երեկ, 23:06
Wildberries-ի՝ Էլեկտրոստալում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է
115Երեկ, 22:42
«Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ»․ ՆԳՆ ՓԾ (տեսանյութ)
64Երեկ, 21:55
Հասարակ չեչեններին հարկադրաբար զորակոչում են պատերազմ՝ Քադիրովին հավատարիմ ուժերին պաշտպանելու համար. «Նովայա Գազետա Եվրոպա»
128Երեկ, 21:53
«Բոլոր նրանք, ովքեր չեն կարող աշխատել՝ բանակ և Ուկրաինայի հետ սահման». Լուկաշենկո
129Երեկ, 21:36
«Քանի դեռ մենք մանկամիտների պարահանդես ենք սարքել, մարդիկ զբաղված են քաղաքականությամբ». Լիաննա Խաչատրյան
68Երեկ, 21:18