Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Խոսեք մարդկանց հետ ու բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը

«Խոսեք մարդկանց հետ ու բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը
41
Այսօր, 15:30

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ընդդիմություն:
Ակնհայտ է, որ երկրում Նիկոլը չունի մեծամասնության աջակցությունը: Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծել է: Ակնհայտ է նաև, որ ձեզնից բոլորի ու բոլորիՍ սպասելիքները շատ մեծ են: Դուք իրավունք չունեք նեղանալ ձեզ ընտրող մարդկանցից, որովհետև իրենց կարիքը հաստատ դեռ ունենալու եք: Լսեք մարդկանց, խոսեք մարդկանց հետ ու բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը: Եթե դա անեք բաց ու ազնիվ և հատկապես բովանդակային գործողությունների պլան ներկայացնելով, ապա մարդիկ կընդունեն ձեր ամեն մի որոշումը:
Քվեն ձերն է: Որոշումներ կայացնողներն էլ դուք եք: Թող ոչինչ ձեզ չկաշկանդի: Վստահ արեք ցանկացած բան, ինչ անելու եք:
Հ.Գ. Սույնով շարունակում եմ մնալ ընդդիմության համար ցավող ՀՀ շարքային քաղաքացի և սպասում Մունդիալի մեկնարկին: Այնտեղ նիկոլենք ոչինչ կեղծել չեն կարող»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան