«Դանիելն այնպես է «բարեփոխում» ընտրական գործընթացները, որ 4 հատ Իջևանի բնակչության չափ մարդ է անհետանում ցուցակներից». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ մի գրառում էի արել՝ նախորդ ընտրությունների համեմատ էս ընտրություններում ընտրողների ընդհանուր թվի 91000-ով նվազումը կապելով արտագաղթի հետ։ Դրան արձագանքել ա Դանիել Իոնիսյանը։ Դանիելը էն եզակի մարդկանցից ա, որ էդ հարցին լիովին տիրապետում ա։ Թե 2018-ից առաջ, թե՛ առավել ևս հիմա նա ընտրացուցակների հարցով զբաղվում ա։ Ավելին, 2018թ-ից սկսած, կարծես դրանով զբաղվելու գլխավորն ա նշանակված հանրապետությունում։ Ու, էսքանով հանդերձ, նա փոխանակ իր փաստարկված տեսակետը ներկայացնի, գրել ա․ «Ա դե հերիք է ախմախ բաներ տարածեք։ Հազար անգամ բացատրեցինք…»։ Էլ կարևոր չի շարունակությունը։ Դանիելը, իշխանության պրոպագանդիստի վերածվելու պատճառով արժեբանական ճգնաժամի մեջ գտնվելով, երևի մոռացել ա, որ գոյություն ունի արժանապատվություն երևույթ և մարդիկ կան, որ չեն կարող թույլ տալ՝ իրենց հետ խոսելիս նման տերմիններ օգտագործվեն։ Ամեն դեպքում Դանիելին ժամանակ եմ տվել, որ խելքին դուռ դնի, ներողություն խնդրի և իր ասելիքը շնորքով ձևակերպի, այլապես կգնա իր «սիրելի» ռուսական ռազմանավի հետևից՝ էրոտիկ ճամփորդության ռուսական տայգայի կուսական անտառներով։
Իսկ հիմա՝ ըստ էության։ Բերված աղյուսակում 1999թ-ից էս կողմ անցկացված համապետական ընտրություններին գրանցված ընտրողների ընդհանուր քանակներն են։ Տեսեք, օրինակ, 99 թվականի ԱԺ ընտրություններից հետո, չնայած հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ընտրողների թիվը 2003-ին ավելացել ա մոտ 133.000-ով։ Դա, ըստ իս, բացատրվում ա էդ տարիների ներգաղթով․ տնտեսական վիճակն էր լավացել, պատերազմի ակտիվ փուլն էր դադարել և այլ պատճառներով։ Նույն 2003 թվականին մի քանի համապետական միջոցառում ա անցկացվել՝ ԱԺ ընտրություններ, նախագահական ընտրությունների երկու փուլեր, հանրաքվե։ Էդ ամեն միջոցառման ընտրողների տարբեր թվեր են եղել։ Նույնիսկ նախագահական ընտրությունների 2 փուլերի միջև ընկած 2 շաբաթվա ընթացքում թվի 16.000-ի տարբերություն կա։ Դա կոչվում ա ցուցակների համապատասխանեցում իրականությանը։ Դա մշտական պրոցես ա։ Անընդհատ էդ պրոցեսը շարունակվում ա ու 2018-ին էլ ա եղել, 2021-ին էլ, 2026-ին էլ։ Օրինակ, 2020թ․ սեպտեմբերի 9-ին նա հայտարարել ա, որ․ «Ընտրացուցակներում չեն հայտնվելու մարդիկ, որոնց անձնագրերի վավերականության ժամկետն անցել է»։ Նույն հարցով զբաղվող Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը 2019թ․ օգոստոսի 28-ին հայտնել ա, որ․ «2017 թ-ի ընտրությունների համեմատ 2018 թ-ի ընտրություններում էապես նվազել էին և բոլոր տեսակի անճշտությունների չափերը, և այն ընտրատեղամասերի թիվը, որոնցում գրանցվել էին անճշտությունները»: Այսինքն՝ դա մշտական գործընթաց ա, որը երբեք ընտրողների ընդհանուր թվի վրա սենց կտրուկ (-91.000) ազդեցություն չի ունեցել։ Օրինակ, 2018թ-ից 2021թ․ Դանիելի «ղեկավարությամբ» ընտրացուցակները ճշտելու պարագայում ընտրողների թիվն աճել ա 17.537-ով։
Հաջորդը, ես նայել եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցները 2017թ․, 2018թ., 2021թ․ ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ 2017թ․ զեկույցում իրապես խնդիրներ են արձանագրվել ցուցակներում առկա կամ բացակայող ընտրողների վերաբերյալ։ Դրանից հետո տրամադրած զեկույցներում «ընտրացուցակ» բառը հիմնականում վերաբերում ա դրանց մաքրման խնդիրներին ու իրականացված աշխատանքի հետ կապված պրոբլեմներին։ Օրինակ, 21թվականի զեկույցում ասվում ա․ «ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը (ԱՎՎ) մանրամասն տեղեկություններ չի հրապարակել Ընտրողների ռեգիստրում և ընտրացուցակներում կատարված թարմացումների վերաբերյալ, ինչը, թեև չլինելով օրենքի պահանջ, սահմանափակել է Ընտրողների ռեգիստրի և ընտրացուցակների կառավարման ընդհանուր թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»: Սա նշանակում ա, որ 5 տարի առաջ արդե՛ն Դանիելենք մաքրել էին ցուցակները, ինչը անաչառ դիտորդների մոտ թափանցիկության խնդիրներ էր առաջացրել։
Հիմա, ենթադրենք, թե խայտառակ վիճակ ա ցուցակներում ու պետք ա մի Վանաձորի բնակչության չափ մարդ հանել ցուցակներից։ Պրոբլեմ ա։ Առաջ նման պրոբլեմի մասին բարձրաձայնելիս Դանիելն իր հինգերորդ կետը մինչև երանելի Երուսաղեմի դարպասները կճոռթեր։ Դանիելի մասնակցությամբ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություն գոյություն ունի։ Գուշակեք, թե 2018թ-ից հետո քանի անգամ ա նրանց զեկույցներում հնչել էդ պրոբլեմը։ Ճիշտ ա՝ ԶՐՈ։ 2018 ու 2021թթ զեկույցներում «ընտրացուցակ» բառն իսկ մի անգամ ա հիշատակվել, էն էլ լրիվ այլ համատեքստում։ Եվ եթե Դանիելն ու իր հիմնարկը 8 տարի նենց են «բարեփոխում» ընտրական գործընթացները, որ դրանից հետո 4 հատ Իջևանի բնակչության չափ մարդ ա անհետանում ցուցակներից, գուցե արժե, որ նրանք միայն տարբեր ցույցերի մասնակիցների՞ն հաշվեն (ինչը փայլուն ստացվում ա)։
Եվ վերջում։ Ինձ, իմ հարազատներին երբեք ընտրակաշառք չեն առաջարկել։ Երբեք։ Ես տենց բաներ միայն լրատվականների եթերներում եմ տեսել։ Դա չի խանգարել ինձ համոզմունք ունենալ, որ ընտրակաշառքներ բաժանվում են։ 2021թ-ից հետո արտագաղթը հասել ա իմ անմիջական շրջապատ՝ հարազատներ, ընկերներ, երիտասարդ, ընտանիքներով, մասսայական արտագաղթում են։ Դա ինձնից դուրս կատարվող մի բան չի, ես դա տեսնում եմ։ Ով էլ չի արտագաղթում, սպասում ա դրան։ Հարցումներից մեկում հարցվածների ԿԵՍԸ (!!!) կարտագաղթեր կամ պատրաստվում ա դա անել։ Ու Դանիելի համար էդ պրոբլեմի մասին խոսողները «ախմախ բաներ են տարածում»։ Ի՛մ վերլուծությամբ, իմ տեսածով, 91.000 թվի մեծամասնությունը արտագաղթի հետ կապելը բավական հիմնավոր հենք ունի։ Միաժամանակ, ես վերջին ատյանի ճմարտության կրողը չեմ, այլ կարծիքների վերբերյալ փաստերի փոխարեն վիրավորանք եմ լսում։ Դանիե՛լ, դու միիիի բզբզա, Դանիել»։

«Պոպուլիստ, ստախոս, նաև՝ ընտրակեղծարար». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
4220:42
«Դանիելն այնպես է «բարեփոխում» ընտրական գործընթացները, որ 4 հատ Իջևանի բնակչության չափ մարդ է անհետանում ցուցակներից». Սուրեն Սահակյան
5020:30
«Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ». Արթուր Դանիելյան
6519:36
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ
5219:06
«Դատարանն արգելեց ՊՆ-ին՝ արցախցի զինծառայողներին վտարել իրենց բնակարաններից»․ Ռոման Երիցյան (լուսանկար)
9319:00
«Ընդդիմության ղեկավարները դեռ հույս ունեն պայմանավորվել Նիկոլի հետ». Արգիշտի Կիվիրյան
5818:18
«Վաղը մինչև 11:00-ն հնարավորություն կա ստուգելու և ահազանգելու այլ անձի փոխարեն քվեարկության մասին». Տաթևիկ Սողոյան
7318:12
«Հարգելի՛ ընդդիմություն, ես վստահում եմ ձեր որոշումներին»․ Մանուշ Եսայան
4616:48