Արթուր Օսիպյանը խիստ հյուծված է, բայց հրաժարվել է բուժզննումից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից։ Նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է, որ երկու օր առաջ է այցելել Օսիպյանին, նա եղել է խիստ հյուծված վիճակում։ «Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,- ահազանգել է փաստաբանը։ Նա նշեց՝ հացադուլ հայտարարած կալանավորները պետք է լինեն բժիշկների մշտական վերահսկողության ներքո կամ տեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն։ Անդրադառնալով Օսիպյանի՝ բժշկական զննությունից հրաժարվելուն՝ փաստաբանը նշեց, որ դա ևս բողոքի ձև է։ Նա նաև ասաց, որ քաղհասարակության մեկ տասնյակ ներկայացուցիչներ երաշխավորագրեր են ներկայացրել Օսիպյանի ազատ արձակման պահանջով։ Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանում ներկայացված բողոքի շրջանակում իրենք ակնկալում են խափանման միջոցի վերացում կամ մեղմացում։

«18125-ով ավելացել է ընտրողների թիվը քվեարկությունից հետո».
522:30
«Ամերիկյան ուղղաթիռի խոցման միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
1822:24
«Ուզում եմ շատ բաց ու անկեղծ խոսենք իրար հետ». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4222:06
Պուտինի և Նեթանյահուի ձերբակալման օրդեր տվող Քարիմ Խանը հեռացվել է պաշտոնից
3821:54
Արթուր Օսիպյանը խիստ հյուծված է, բայց հրաժարվել է բուժզննումից
4521:30
«Պոպուլիստ, ստախոս, նաև՝ ընտրակեղծարար». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5420:42
«Դանիելն այնպես է «բարեփոխում» ընտրական գործընթացները, որ 4 հատ Իջևանի բնակչության չափ մարդ է անհետանում ցուցակներից». Սուրեն Սահակյան
5720:30
«Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ». Արթուր Դանիելյան
7019:36