Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Արմենը մշտապես նրա «կոկորդում» է»․ Տիգրան Աբրահամյան

«Արմենը մշտապես նրա «կոկորդում» է»․ Տիգրան Աբրահամյան
39
Այսօր, 10:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկ շաբաթ է՝ Արմեն Աշոտյանը բանտում է։ Թե ինչու այս կայծակնային կալանավորումն իրականացվեց, ուղիղ առնչվում է նրա ակտիվ և կոշտ քաղաքական գործունեությանը։
Կոնկրետ գործի մասին ասելիք չկա, որովհետև դրանում նյութ չկա, հետևաբար՝ քննարկելու բան էլ չկա։
Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է։
Քաղաքական գործ, քաղաքական դրդապատճառներ և քաղաքական բռնաճնշում։
Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։