«Պարզվեց՝ Սերժ Սարգսյանի գրած Սահմանադրությունը ճիշտ ու ճիշտ իր համար է»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսվում է, թե Փաշինյանը երրորդ անգամ է իշխանավարման հայտ ներկայացրել ու ստացել, ինչն անթույլատրելի է։ Իբր՝ նույն քայլի համար նա քննադատում էր Սերժ Սարգսյանին։ Կարծում եմ, Փաշինյանին ուղղված այս մեղադրանքն անհիմն է։ Սերժ Սարգսյանը երկու ժամկետ իշխանավարելուց հետո որոշեց Սահմանադրություն փոխելով՝ անցնել կառավարման պառլամենտական համակարգի և այդ միջոցով հավերժացնել իր իշխանությունը։ Ըստ նրա հաշվարկների՝ այս տարբերակով նա կկարողանար իշխանավարել այնքան, որքան կկամենար։ Բայց չստացվեց։ Նրա այս քայլից վիրավորված/վրդովված հայաստանցին մերժեց նրան։ Մերժման ալիքն օգտագործելով՝ իշխանության եկած Փաշինյանը զարմանքով պարզեց, որ Սարգսյանի գրած Սահմանադրությունը ճիշտ ու ճիշտ իր համար է։ Այն իրեն տալիս է ոչ միայն միահեծան կառավարելու հսկայական լիազորություններ, այլ նաև՝ անընդհատ առաջադրվելու ու ընտրվելու իրավունք։ Պառլամենտական համակարգն է այսպիսին։ Եթե, իհարկե, Սահմանադրությունը նույն մարդու վերընտրվելը չի սահմանափակվում։ Հիմա, օրինակ, Հունգարիայում, որը նույնպես պառլամենտական երկիր է, նման սահմանափակում մտցնելու նախագիծ է քննարկվում։ Հայաստանում նման սահմանափակում չկա, չի էլ նախատեսվում, հավանաբար՝ չի էլ լինելու։ Այնպես որ՝ սրա դեմ խոսելն անհիմն է։
Սրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։
Մինչև հաջորդ ընտրություններ 5 տարի ժամանակ կա։ Փաշինյանին այս առնչությամբ քննադատելու փոխարեն առաջարկում եմ այս 5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին, հանդիպման բոլոր առիթներն օգտագործելով, անընդհատ նույն հարցն ուղղել՝ գո՞հ է արդյոք իր արածից»։

«ԿԸՀ-ն ամրապնդում է սեփական անկախության նկատմամբ հանրային անվստահությունը»․ Դավիթ Անանյան
818:12
«Մարդուն իր հայրենիքը սիրելու համար բանտ նստեցրին, սահմանափակեցին գործունեությունը»․ Տիգրան Աբրահամյան
1917:54
«Ժողովրդավարության բաստիոնից ժողովրդավարության պանթեոն՝ մեկ քայլ է»․ Հակոբ Բադալ;յան
2417:42
«ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում»․ Լիա Սարգսյան
3617:30
«Պարզվեց՝ Սերժ Սարգսյանի գրած Սահմանադրությունը ճիշտ ու ճիշտ իր համար է»․ Վարդան Հարությունյան
4117:18
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման
8716:49
«Եթե ԲՀԿ-ն նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, պետք է վերաքվեարկության որոշում կայացվի»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
5016:36
«Վստա՞հ եք, որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխանությանը»․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
5716:30