Կոնգոյում անհայտ հիվանդությունից մահացել է առնվազն 14 մարդ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմուտքում անհայտ վիրուսից մահացել է առնվազն 14 մարդ։ Տեղական «Օկապի» ռադիոկայանը հաղորդում է, որ պատգամավոր Ժակ Իլունգան հայտնել է հիվանդության տարածման մասին Կվիլու նահանգում։
19 օրվա ընթացքում հիվանդությունը հարվածել է Բուլունգու շրջանի մի քանի գյուղերի բնակիչներին։ Իրավիճակը խուճապ է առաջացրել, ընտանիքները զանգվածաբար փախչում են։ Նահանգի առողջապահության նախկին նախարար Բենա Մուտուին հաստատել է բռնկումը և հայտնել 20 մահվան դեպքի մասին։ Ախտանիշներից են գլխացավը, փսխումը, որովայնի և ծնկի ցավը։ Մահը կարող է տեղի ունենալ առաջին ախտանիշներից հետո 24 ժամվա ընթացքում։ Ժակ Իլունգան կոչ է արել իշխանություններին արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր ուղարկել տուժած համայնքներ։ Մասնագետներն արդեն հավաքել են նմուշներ և լաբորատորիայում կենսաբժշկական վերլուծություններ են անցկացնում։
Ավելի վաղ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հաստատվել էր Էբոլայի բռնկում, և ԱՀԿ-ն հայտնել էր դրա արագ տարածման մասին։ Արդյունքում, հարևան երկրները փակել են իրենց սահմանները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ, մինչդեռ մյուս պետությունները ուժեղացրել են օդանավակայաններում սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական մոնիթորինգը։
Հունիսի 20-ին Իսրայելում հայտնաբերվել է Էբոլայով վարակված առաջին կասկածելի հիվանդը։

Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
23623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
46621.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
63319.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
76917.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
162316.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
156716.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
72715.10.2026, 18:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
90212.10.2026, 17:24