«Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք». Ժաննա Անդրեասյան

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ «արդյոք ՀՀ կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն պատասխանատու չի համարում իրեն ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության համար» հարցին, նախարար Ժաննա Անդրեասյանն այսպես էր պատասխանել. «Մշակույթի ոլորտի լիազոր մարմինն ու պետական մարմիններն ունեն լիազորությունների հստակ շրջանակ, որն ամրագրված է Սահմանադրութամբ և օրենքներով: Տալիս եք հարց, որի պատասխանն ինձնից լավ գիտեք, կարծում եմ՝ այդ հարցը տալու իմաստ չկա»:
Ելույթի ժամանակ անդրադառնալով Անդրեասյանի վերջին ձևակերպմանը՝ Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ՝ ընդունում եք, որ այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև հուշարձանների պահպանության բնագավառում իմ գիտելիքները միջին վիճակագրական հայաստանցու մակարդակի են. հիմա ինչ՝ ընդունում եք, որ ձերն ավելի ցա՞ծր է»: Ժաննա Անդրեասյանն արձագանքեց. «Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք. հիշեք, որ պատգամավոր եք ու խոսում եք ԱԺ ամբիոնից: Հիշեք նաև, որ դուք ՀՀ պատգամավոր եք ու ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և ՀՀ պետական մարմինները պետք է անեն ամեն ինչ, իրենց տիրույթում գտնվող ՀՀ նշված ոլորտի հարցերը լուծելու համար»:

«Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
3812:00
«Սա կեղծ է»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5810:24
Իրանում մեկնարկել է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)
14709:45
«Այսօր ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6909:36
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7807:48
Իշխանական բլոգեր Անիտա Հարությունյանը կրակոցներ է արձակել ակումբում (տեսանյութ)
17200:48
Ֆինլանդիան ավելացվել է Ռուսաստանի միջուկային թիրախների ցանկում
20700:17
Էդիկ Մալոյանը երկու ամսով կալանավորվեց
111Երեկ, 23:48