«Այսպիսի ընդդիմությունը նաև գործող իշխանության որակի բնութագրիչ է». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործող իշխանության ներկայացուցիչները, երբեմն «անկեղծանալով», խորհրդարանական ընդդիմության մասին արտահայտվում էին այն իմաստով, որ ցանկացած իշխանության համար այս կարգի ընդդիմությունը նվերի պես մի բան է: Այսինքն, այնքան անճարակ ու ապիկար է, որ դրան ճնշելն ու քաղաքականապես չեզոքացնելը խաղուպար գործ է: Բայց այդպիսի ընդդիմությունը նաև գործող իշխանության որակի բնութագրիչ է: Նրանք սիամական երկվորյակների պես միմյանցից անբաժան են, անգամ կառչած են մեկը մյուսից: Դա միայն հայաստանյան ֆենոմեն չէ, օրինաչափություն է, որի շնորհիվ «արդարացվում» է իշխանափոխության անիրագործելիությունը: Իշխանությունից խելամիտ ու հեռատես, լավ կազմակերպված ընդդիմությունն, իբր, ընտրությունների ժամանակ հաստատ հաղթող է: Բոլոր ժամանակների ՀՀ Սահմանադրական դատարանը վկա»։

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
2213:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
1813:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3712:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
4412:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
5012:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
7912:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
5212:06