«Փոքր մարդու սինդրոմը». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոքր մարդու սինդրոմը
Քաղաքացի Նիկոլ Փաշինյանն առերևույթ տառապում է փոքր մարդու սինդրոմով։ Նա մեծ մարդկանց կալանավորելով՝ փորձում է հաղթահարել, քողարկել իր փոքրությունը, վրեժ լուծել մարդկանցից և ձերբազատվել կոմպլեքսներից։ Բայց չի հաջողվում, փոքրությունը, միևնույն է, չի անցնում, քանի որ դա խրոնիկ հիվանդություն է։
Անդրանիկ Թևանյանին կալանավորելով՝ Փաշինյանն իրեն վերագրվող հանցանքները չի կարող Թևանյանի վրա կարել։ Երբ Փաշինյանը խոսում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի մասին, նրան միշտ պետք է հիշեցնել, որ ինքը հայ ժողովրդի օրինական «գույքը»՝ Արցախն է օտարել, և այդ արարքը վաղեմության ժամկետ չունի։ Գույքային հարցերի հետևանքներն ուղղելի են, իսկ ազգային դավաճանության հետևանքները՝ ոչ։
Փոքր մարդը հանձնեց այն Արցախը, որի ազատագրման գործում իրենց ներդրումն են ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Դա էլ է նյարդայնացնում փոքր մարդուն, քանի որ դա նյարդայնացնում է նախևառաջ Ալիևին։ Վերջինիս խոսքն ու զգացմունքները Փաշինյանի համար օրենք են՝ լինեն դրանք Վեհափառի դեմ հարձակման հրահանգ կամ Սահմանադրություն փոխելու պահանջ։

«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
2516:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
9914:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
6713:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
7413:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7113:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6512:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7012:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
12111:36