«Մ.թ.ա. III հազարամյակը նշանակալից էր ողջ մարդկության համար». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մ.թ.ա. III հազարամյակը նշանակալից էր ողջ մարդկության համար։ Հենց այս հազարամյակում էր, որ մարդկությունն, ըստ էության, մուտք գործեց իր գիտակցական դարաշրջանը։ Հետաքրքիր է, որ հենց այս ժամանակից ի վեր է նաև, որ մենք պատմական սկզբնաղբյուրներից սկսում ենք տեղեկություններ ստանալ կոնկրետ ռազմաքաղաքական իրադարձությունների և քաղաքական գործիչների մասին։
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻՐԱԿԱԼԸ լինելու պատիվը, թերևս, կարող են վիճարկել երկու անձիք՝ Եգիպտական թագավորության փարավոն Պենաբուն (մ.թ.ա. 3300-3250) և Էրիդուի էնսի (կառավարիչ) Ալիլումը (մ.թ.ա. 3110-3082)։ Արդյունքում՝ թեև վերջինս ձևականորեն ավելի քան մեկ հարյուրամյակով ավելի ուշ է սկսել կառավարել, քան Եգիպտոսի առաջին փարավոնը, այնուհանդերձ առայժմ առկա տվյալների մակարդակով դժվար է Պենաբուին միանշանակորեն շնորհել «մարդկության պատմության ընթացքում հայտնի առաջին տիրակալ» տիտղոսը, քանի որ երկու այս տիրակալների կառավարման տարիները հայտնի չեն մեծ ճշգրտությամբ։
Մի խոսքով, «մարդկության պատմության ընթացքում հայտնի առաջին տիրակալ» տիտղոսը առայժմ չի կարող տրվել ոչ Պենաբուին և ոչ էլ Ալիլումին, ընդ որում դա մեծապես նաև խորհրդանշական է, քանի որ մարդկության գիտակցական պատմության դարաշրջանը մեծ հաշվով միաժամանակ սկիզբ առավ և Միջագետքում, և Նեղոսի ափերին։ Շումերական միասնական Ոսկեդարին վերաբերող կոնկրետ ռազմաքաղաքական տեղեկություններ մենք գրեթե չունենք և, մեծ հաշվով, ընդամենը միայն գիտենք այն, որ իրար են հաջորդել Էրիդույում կառավարած մոտ 50 տիրակալներ, իսկ հենց դարաշրջանի վերջում էլ տեղի է ունեցել մի մեծ ջրհեղեղ, որը ոչ միայն հսկայական տպավորություն է թողել ժամանակակիցների վրա ու մնացել է սերունդների հիշողության մեջ, այլև, ըստ էության, վերջ է տվել Շումերական միասնական Ոսկեդարի դարաշրջանին»:

«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
2516:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
9914:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
6713:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
7413:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7113:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6512:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7012:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
12111:36