«Քոչարյանի ու Փաշինյանի` նույնական լինելու մեկ օրինակ». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»: Սա 1995-ին ընդունված Սահմանադրության դրույթներից է։ Երբ 2000-ականների առաջին տարիներին Ռոբերտ Քոչարյանը երկքաղաքացության իրավունք մտցնելու քննարկում սկսեց՝ ես այդ շրջանի իմ հրապարակումներում, ելույթներում նման իրավունքի ներդրմանը դեմ եմ արտահայտվել։ Իմ հիմնական փաստարկն այն էր, որ դրսում ապրողները, որոնք թվաքանակով ներսում ապրողներից շատ ավելին են, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը որոշելու իրավունք չպետք է ստանան։ Երկքաղաքացիությունն, այնուամենայնիվ, ընդունվեց։
Շատ արագ Քոչարյանը հասկացավ, որ ընտրությունների դեպքում դրսում ապրողների գերակշիռ մեծամասնությունն իր դեմ է քվեարկելու ու բացառեց երկրից դուրս քվեարկություն կազմակերպելը։
Այսօր արդեն Փաշինյանի հերթն է։ Ճիշտ ու ճիշտ նույն տրամաբանությամբ նա էլ ավելի հեռուն է գնում՝ դրսում ապրող քաղաքացիներին զրկում է երկրի ներսում քվեարկելու իրավունքից։ Սա Քոչարյանի ու Փաշինյանի նույնական լինելու մեկ ավելորդ օրինակ է։ Նրանք նույն կերպ են մտածում, նույն կերպ են տեսնում աշխարհը, նույն կերպ են լուծում իրենց խնդիրները, ինչը, սակայն, չի խանգարում բոլորովին, որ թշնամիներ լինեն։
Երկուսի համար էլ Սահմանադրությունը, օրենքն ու իրավունքը արժեք չեն։ Դրանք ոտնատակ տալու արգելքներ չունեն, իրենց գործողություններին օրենքի տեսք տալու, «դզել-փչելու» խնդիրը չունեն։ Անում են այն, ինչ այս պահին նպատակահարմար են համարում։
Նրանք չեն զարմացնում։ Զարմացնում են նրանց ծափահարողներն ու նրանց արդարացնողները, սահմանադրական նորմը խախտելը, մարդու իրավունքները ոտնահարելը թույլատրելի համարողները»։

«Ինչ է լինում, երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը». Արտակ Զաքարյան
901:12
«Քոչարյանի ու Փաշինյանի՝ նույնական լինելու մեկ օրինակ». Վարդան Հարությունյան
3200:48
«Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը». Մարիաննա Ղահրամանյան
58Երեկ, 23:54
«Այսպիսի ընդդիմությունը նաև գործող իշխանության որակի բնութագրիչ է». Արման Մելիքյան
58Երեկ, 22:54
Մակրոնը կլինի առաջին արևմտյան առաջնորդը, որը կայցելի Շարաայի ղեկավարած Սիրիա
225Երեկ, 20:28
«Եթե արդարություն չկա, ՍԴ-ն պարզապես ինստիտուտի անուն է». Ռուբեն Մխիթարյան
103Երեկ, 17:48
«Խնդիրը մանդատ վերցնելու կամ չվերցնելու մեջ չի, այլ հիմնավորման»․ Արա Պողոսյան
112Երեկ, 16:48
«Հետայսու ինչ անի նիկոլը ձեր հանդեպ, տեղին ա»․ Արամ Գևորգյանը՝ ընդդիմությանը
119Երեկ, 16:42