«Հայկական քաղաքներում պետք է հայկական ազգային մշակույթը իշխի». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքների արտաքին տեսքին, բայց որտե՞ղ է դրանցում երևում, որ հայկական քաղաքներ են։
Օրինակ, Կապանի խորհրդանիշը թուրքերի դեմ ազատագրական պայքար մղած Դավիթ Բեկի արձանն է, Մարալիկում շատ տպավորիչ է Սողոմոն Թեհլերյանի արձանը, Գյումրիում հստակ է հրապարակի Վարդանանց արձանախումբը։
Երևի այսքանը։ Մնացածը գեղեցիկ սարքած փողոցներ են, մայթեր, խաղահրապարակներ, բայց այդպիսի գեղեցկություն հնարավոր է տեսնել աշխարհի ցանկացած կետում։
Այնինչ պետք է տեսնել հայկական բնակավայրեր, որոնք շնչում են հայկական պատմությամբ, ազգային մշակույթով, մինչդեռ պատմական Մեղրիում տեսնում ենք հունական դիցաբանական հերոսների արձաններ, Մարտունիում տեսնում ենք սովետական բոլշևիկ Մյասնիկյանի արձանը, մի ուրիշ տեղում էլ երևի կտեսնենք Բուդդայի արձան, մեկ այլ տեղ՝ Մոսկվայի Կրեմլի աշտարակի կամ որ ավելի հավանական է՝ Ստամբուլի Այա Սոֆիայի մուսուլմանական տաճարի նմանօրինակը։
Հայկական քաղաքներում պետք է հայկական ազգային մշակույթը իշխի։ Սա պարտադիր անհրաժեշտություն է, եթե խոսում եք իրական ինքնիշխանության մասին»։

«Հայկական քաղաքներում պետք է հայկական ազգային մշակույթը իշխի». Նաիրի Հոխիկյան
2203:06
«Սրա կյանքը մի անգամ էլ Նաիրա Զոհրաբյանն էր փրկել». Վահրամ Թոքմաջյան
10100:24
ԱՄՆ-ի հետախուզությունն օգնում է ուկրաինական ԱԹՍ-ներին՝ արդյունավետորեն հարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին. #FT
119Երեկ, 23:12
Ավստրալիայի լողափերից մեկում ծովն ափ է նետել արծաթագույն չբացահայտված գնդեր
215Երեկ, 22:47
«Ռուսաստանը կորցրեց Սև ծովը». Ուկրաինան առաջին անգամ պաշտոնապես ցուցադրում է գաղտնի ծովային հրթիռներ (տեսանյութ)
272Երեկ, 22:27
«Flyone Armenia-ն թռիչքը հետաձգել է 24 ժամով ու անհետ կորել». Լևոն Գալստյան
165Երեկ, 22:00
«Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է». Արսեն Բաբայան
74Երեկ, 21:48
Մեծ Բրիտանիայում աղբանոցում հայտնաբերվել են Պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթեր
238Երեկ, 21:31