«Ինչ է լինում, երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը.
ա) երբ կամայականորեն ես մեկնաբանում ու կիրառում նրա սահմանումները,
բ) երբ պարբերաբար սահմանափակում ես քաղաքական ընդդիմության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների տարատեսակ իրավունքներն ու ազատությունները,
գ) երբ քո կուսակցական-իշխանատենչ շահերը վեր ես դասում պետական-ազգային շահերից,
դ) երբ չես հարգում քո եկեղեցու սահմանադրական կարգավիճակը,
ե) երբ քո քաղաքացիների մի մասին զրկում ես սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքից,
զ) երբ ամեն գնով ձգտում ես վերահսկել ու քո մերկանտիլ շահերին ծառայեցնել իշխանության ճյուղերը,
է) երբ քաղաքական հայացքների տարբերությունը վերածում ես անձնական թշնամության, ու որպես հետևանք՝ ժողովրդի անունը շահարկելով և ուժայիններին օգտագործելով կուտակում ես քաղբանտարկյալներ,
ը) երբ սահմանադրությամբ երաշխավորված ՏԻՄ-երի ընտրված ղեկավարները կամ նստում են, կամ դառնում են իշխանությունների կամակատար,
թ) երբ արտաքին քաղաքականութունը՝ երկրի ու ժողովրդի համար շահավետ հարաբերություններ կառուցելու փոխարեն մեկ անձի ու նրա քաղաքական կատարածուների ընթացիկ շահերին է համապատասխանեցվում,
ժ) երբ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ տարբեր իրավիճակներում ստանում են տարբեր դրսևորումներ...
Ապա այդ նույն թշնամիդ, ինչպես նաև տարբեր այլ երկրներ, իրենց շահերով պայմանավորված, քիթները խոթում են քո երկրի ներքին գործերի մեջ՝ պարտադրելով փոխել սահմանադրությունն ու անցկացնել տարատեսակ հանրաքվեներ, համազգային նպատակների վերափոխումներ՝ անգամ վերանայման ենթարկել ագգային կարծրատիպերն ու արժեքային համակարգը:
Հարգե՛նք ինքներս մեզ, մեր ազգային արժանապատվությունը, մեր ազգային շահերը, մեր համազգային համերաշխությունն ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը»։

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
2213:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
1813:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3712:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
4412:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
5012:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
7912:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
5212:06