«Երբ ամեն պատահական անպիտան հասնում է երկրի բարձրագույն պաշտոններին, այլ բան սպասել չի կարելի»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ»: Այս մտքի գոհարը արտաբերել է ոչ ավել, ոչ պակաս մարդ, ով ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության «նախագահ» է։ Մարդ, ով պարտավոր է հանդիսանալ սահմանադրական կարգի պաշտպանության ջատագով, մարդ, ով իբր պետք է պաշտպանի ՀՀ Սահմանադրությունը (մեկը լինի իրեն պաշտպանի):
Երբ ամեն պատահական անպիտան հասնում է երկրի բարձրագույն պաշտոններին, այլ բան սպասել չի կարելի։
Մեկը լինի, սրան պատմի կայացած երկրների սահմանադրական մշակույթի մասին։ Քանի որ այսօր ԱՄՆ անկախության օրն է, գոնե թող ԱՄՆ սահմանադրության պատմությունը կարդան՝ թե անկախության օրից ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել, թող նայեն նրանց վերաբերմունքը սեփական Անկախության հռչակագրին, որը սրբության սրբոցն է, պետականության առհավատչյան։ Այն աստիճան, որ միլիոնավոր դոլարների բյուջեով ֆիլմ են նկարահանում նվիրված Անկախության հռչակագրին։
Իհարկե պարզ է, որ Վահագնը ընդամենը այսօր արդարացնում է Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որն ի դեպ՝ Սահմանադրական կարգի տապալում կլինի, եթե անգամ հայտարարեն հանրաքվեի հաջողության մասին, քանի որ ՀՀ և ընդհանրապես՝ ինքնիշխան պետության սահմանադրությունը չի կարող ունենալ այլ «պատվիրատու», քան իշխանության կրողի՝ ժողովրդի կամքը։
Ֆորմալ քվեարկությունը՝ պատերազմի սպառնալիքով, չի‘ կարող համարվել քաղաքացու կամքի արտահայտություն, այն շանտաժ է, հետևաբար՝ սահմանադրական մշակույթին հակասող։ Ազատ կամարտահայտման իրավունքի ոչնչացումը չի կարող լինել քաղաքացու իրական կամքի արտահայտման միջոց։
Հ.Գ. Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երբ հարցնում էին ընտրություններ կեղծելու հավանականության մասին, միշտ ասել եմ, որ կեղծիքը միայն ընտրատեղամասում կամ քվեատուփի մոտ չէ, որ արվում է, այլ նաև մարդկանց կամքի վրա բռնանալուց մինչև սահմանադրական գործիքների չարաշահմամբ։ Ինչը տեսանք և վերջին ակորդը դրեց Սահմանադրական դատարանը»։

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
2213:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
1813:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3712:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
4412:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
5012:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
7912:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
5212:06