«Էն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը, գործողություններ է պահանջում». Տիգրան Ավինյան

«Մեր խնդիրները մեծապես և ուղղակիորեն կապված են մարդատար ավտոմեքենաների քանակի աճի հետ: Այո՛, արհեստական բանականությամբ լուսացույցների ներդրումը մեր ծրագրերում է, այո՛, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը մեր առաջնահերթությունն է լինելու»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով. «Եթե մենք որոշակի նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մարդատար մեքենաների քանակը, որոնք առանց սահմանափակման մտնում են քաղաք ու փոքր կենտրոն, ուղղակիորեն բերելու են մի իրավիճակի, երբ որևէ մեկն իր ավտոմեքենայով բակից դուրս գալուց հետո, չի կարողանալու առաջ շարժվել: Էն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը, տրամաբանական գործողություններ է պահանջում»: Նա նշեց՝ մարդիկ պետք է հասկանան, որ ավելի լավ է օգտվել հանրային տրանսպորտից, այլ ոչ թե սեփական մեքենայից:

«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
012:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
5011:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան
4911:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
5711:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
6410:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5510:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
7809:06
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
6208:36