«Սիրտը կտոր-կտոր էր լինում Հայաստանում կատարվող իրադարձություններից»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Արտաշես Ալեքսանյանը։ Իմ իմանալով՝ սիրտը կտոր-կտոր էր լինում Հայաստանում կատարվող իրադարձություններից։ Այլ կերպ չէր կարող լինել։ Նժդեհի կերպարը մարմնավորողը չէր կարող անմասն մնալ Նժդեհից։ Էդ դանակը իմ սրտին էլ է հասել։ Նեռը առաջին հերթին տանում է իր թշնամիներին և հատկապես նիկոլի երդվյալ ընդդիմությանը։ Հերթս կամաց-կամաց առաջ ա ընկնում...
Լավագույն տղերքը հեռանում են....
Մի պատմվածք ունեմ.
Ամուսնուն կորցրած Սիրան անունով հարսը անխնա իրեն տալիս է արտաամուսնական կյանքի՝ հաշիվ չտալով ոչ իր ընտանիքի անդամներին և ոչ էլ շրջապատի արգահատելի վերաբերմունքին։ Բանը հասնում է էնտեղ, որ մանկահասակ երեխաներին թողնելով երկու աչքից կույր կեսուրի խնամքին՝ նոր ամուսնական առագաստ է կազմում պատահած սիրեկանի հետ։
Կեսուրն անտրտունջ տանում էր իր վիշտը՝ թխսկան ծեր հավի պես իր շուրջը հավաքած, սովալլուկ, անլվա ու անխնամ երեխաներին։
Ընդամենը մի բան էր ասում։ Ողջ օրը լուռ, անշարժ նստում էր թախտին ու ձեռնափայտի բռնակը թակելով թախտի կողափայտին՝ հառաչում.
- Վայելես դու Սիրա-ն, վայելես...
Թշվառ ու անտեր որբուկ է մնացյալ Հայաստանս.
- Վայելես դու՝ նիկո-լ, վայելես...»։

«Ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր». Տիգրան Ավինյան
911:24
«Սիրտը կտոր-կտոր էր լինում Հայաստանում կատարվող իրադարձություններից»․ Լևոն Ջավախյան
4711:00
«Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն օդային տաք հոսանքներ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4710:24
«Էն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը, գործողություններ է պահանջում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5709:54
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4409:42
Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ (լուսանկար)
7307:42
«Հայկական քաղաքներում պետք է հայկական ազգային մշակույթը իշխի». Նաիրի Հոխիկյան
12103:06
«Սրա կյանքը մի անգամ էլ Նաիրա Զոհրաբյանն էր փրկել». Վահրամ Թոքմաջյան
17900:24