«Նման գործընթացներում հերթական անգամ ներգրավվում են ուժային կառույցները»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցածը փորձենք խորհրդանշել որևէ կենդանով, ապա ամենապատկերավոր համեմատությունը, թերևս, կապիկն է, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, նման է իշխանության կողմից իրականացվող հերթական «կապիկությանը»:
Պետության համար վտանգավոր է այն, որ նման գործընթացներում հերթական անգամ ներգրավվում են ուժային կառույցները։ Անկախ նրանից, թե իրավական առումով ինչ հիմնավորումներ են ներկայացվում, պետության համար կենսական նշանակություն ունի, որ այդ կառույցները ոչ միայն լինեն, այլև ընկալվեն որպես քաղաքականապես չեզոք և բացառապես օրենքով առաջնորդվող ինստիտուտներ։
Եթե հասարակության մի զգալի հատված սկսում է կասկածել այդ չեզոքությանը, վնասը շատ ավելի մեծ է, քան որևէ մեկ առանձին քաղաքական գործչի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ուժային կառույցները պետության ողնաշարն են։ Դրանք չպետք է հայտնվեն այնպիսի իրավիճակներում, որտեղ հասարակությունը սկսում է դրանք ընկալել որպես քաղաքական պայքարի մասնակիցներ։ Այդպիսի ընկալումն աստիճանաբար քայքայում է ինստիտուցիոնալ վստահությունը, իսկ վստահությունը կորցնելը շատ ավելի հեշտ է, քան այն վերականգնելը։
Հ.Գ
Եթե նույնիսկ Դարվինի տեսությունը ճիշտ է, ապա դա չի նշանակում, որ կապիկություն անելն էլ է ճիշտ»։

«Ժամեր են անցնում օդակայանի անվերջանալի ու անիմաստ հերթերի մեջ». Աննա Կոստանյան
9301:06
Պուտինն ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է սահմանում օտարերկրացիներին առանց IMEI-ի SIM քարտեր տրամադրելու համար
19600:05
«ՀՀ վարչապետն արդեն զգում է, որ ճիշտ պահն է կանգ առնելու». Ռոբերտ Ամստերդամ
116Երեկ, 23:48
Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվակազմը մեծացրել է՝ հասցնելով 2,426 միլիոն
271Երեկ, 23:36
«ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչում այն». Զախարովա
180Երեկ, 23:16
ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է
96Երեկ, 22:18
Նարեկ Կարապետյանը համեմատականներ է տարել Էստոնիայի, Վրաստանի ու Հայաստանի տնտեսությունների շուրջ
103Երեկ, 22:12
«Ինքը սարսափելի թուրքամետ ա». լոռեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
106Երեկ, 21:48