«Գործող վարչախումբը ստեղծել է քաղաքական տեռորի այլանդակ մեխանիզմ». Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղը ժամը 14:00 Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվելու է Արմեն Աշոտյանի դեմ կարված արդեն «հնամենի» գործով հերթական նիստը: Սա որևէ կապ չունի նախորդ ամսվա խայտառակ ու շինծու դատավարության հետ, սա տարիներ ի վեր ձգվող, հին քաշքշուկների հերթական արհեստական պրոցեսն է։
Փաստն այն է, որ գործող վարչախումբը ստեղծել է քաղաքական տեռորի մի այլանդակ մեխանիզմ՝ Աշոտյանին գցելով դատական անվերջանալի շրջապտույտների մեջ։
Նպատակը մեկն է՝ կեղծ ու հորինված մեղադրանքներով, էժանագին պիտակավորումներով փորձել վարկաբեկել սկզբունքային քաղաքական գործչին։
Ես չգիտեմ, թե իշխանական կեղտոտ քարոզչությունը և այս իրավական տրագիկոմեդիան դեռ որքան կշարունակվեն, կամ ինչպես կազդեն միամիտ ու իշխանական էժանագին «կտերին» հեշտությամբ հավատացող զանգվածների վրա, բայց մի բան ակնհայտ է՝ նույնիսկ նմանատիպ հյուծիչ, քայքայիչ ու բիրտ մեթոդներով անգամ անհնար է «սրբագրել» կամ փոխել Արմենի կենսագրությունը, անհնար է նվազեցնել նրա քաղաքական կշիռը կամ սահմանափակել նրա ազդեցիկ խոսքը։
Դա բացառված է։
Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, իսկ քաղաքական բանտախցերով ու դատական ֆարսերով նրան լռեցնելու փորձերը դատապարտված են կատարյալ ձախողման»:

«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
3511:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
5010:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3910:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
7509:06
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
5908:36
«Ի՞նչ նպատակ է հետապնդում ընդդիմությունը՝ փորձելով Նիկոլից ոչ պակաս դեբիլացնել ժողովրդին». Արգիշտի Կիվիրյան
13201:00
Եվրոհանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի նոր վարկ
29100:55
«Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը». Իշխան Սաղաթելյան
13100:06