«Հիմա էր պետք Ծառուկյանին փռել գետնին, որ գյուղացին ու ուսուցիչը, բժիշկն ու դերասանը դա տեսնեն ու սսկվեն». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրռումը. «Հանրային տիրույթում պարբերաբար կրկնվող մի պատում կա: Իշխանությունների հերթական ցինիկ երեսպաշտության դրսևորումից բորբոքված շերտերը զարմանում են, թե ինչու որոշ, առանձին վերցված խմբերի ներկայացուցիչներ, լուռ են: Էս օրերին լուռ են Ծառուկյանի հովանու ներքո աճած սպորտսմենները: Տարիներ շարունակ լուռ են իրավապաշտպանները, բնապահպաններն ու քաղ ակտիվիստները: Մեծ առումով լուռ են նաև սնանկության եզրին հայտնված գյուղատնտեսական և վերամշակման ոլորտի ներկայացուցիչները, որոնք նախկինների օրոք ամեն կարկուտից հետո ապստամբություն էին ծրագրում: Առողջապահական ապահովագրություն մտցնելու ժամանակ լուռ էին բժիշկները, իսկ հիմա, երբ անվճար բուժօգնությունը նորից դարձավ վճարովի, լուռ են հիվանդները: Լուռ էին գեներալները, հայրենասերները, արվեստագետները, ուսուցիչները, նորակառույցների բնակիչները, լույսի ու ջրի սպառողները, վարկառուները և վարկատուները: Վերջիվերջո լուռ են բոլոր էն մարդիկ, ովքեր խանութ մտնելիս առևտուր են անում Մոնակոյի գներով, բայց ապրում են Իսլամաբադին հարիր պայմաններում:
Պատճառը վախն է: Ես մինչ օրս էլ համարում եմ, որ իրականում Հայաստանի ամենավախենալու մարդը Սերժ Սարգսյանն է, բայց իր թիմին հաջողվել էր ստեղծել ընկալում, որ էդ մարդուց հեչ վախենալ պետք չէ և հենց այս՝ գուցե և անհրաժեշտ, բայց այնուամենայնիվ արհեստածին պատրանքն էր, որ դրդեց մարդկանց քանդել սեփական պետությունը: Մարդիկ ոչ միայն Սերժից չէին վախենում, այլ սեփական քայլերի հետևանքներից: Ինքնավստահություն ներշնչող 2015 թիվը դրա կիզակետն էր՝ ՌԴ ու Ֆրանսիայի նախագահները եկան ի թիվս բազմաթիվ այլ պետական այրերի, Քանյե Վեսթը՝ Կարապի լճում, SOAD-ը՝ հրապարակում: 2016-ի ապրիլյանը հավատ ներշնչեց մեր ԶՈւ անպարտելիության նկատմամբ, Հռոմի Պապը եկավ հասավ Գյումրի... Հայերը կորցրին վախը:
Ներկայիս իշխանությունները, լինելով պատմության մեջ ամենաթույլը, ապիկարը ու ճղճիմը, կարողացել են հակառակ պատրանքը ստեղծել: Նրանց և իրենց հովանավորներին հաջողվել է ստեղծել վախի մթնոլորտ: Մարդիկ ոչ թե Փաշինյանից են վախում, այլ սեփական քայլերի հետևանքից: Չկա նախկին ինքնավստահությունը և վստահությունը պետության հանդեպ: Փաշինյանն էլ ամեն ինչ անելու է, որ այդ վստահությունը հանկարծ չվերադառնա: Հունիսի 7-ի արդյունքները հենց այս վախի՝ այդ ճնշված բողոքի ձայնի դրսևորումն էր: Երբեք ՀՀ պատմության մեջ ընտրակեղծիքներն այս ծավալի ու այսքան փնթի չեն եղել, դրանով հանդերձ սա ՀՀ պատմության մեջ իշխանությունների ամենավատ ընտրական արդյունքն էր:
Սերժ Սարգսյանը մտածում էր տասնամյակներ առաջ ու հասկանում էր, որ վախ տարածելը միշտ բումերանգով հետ ա գալիս: Սրանք մտածում են 24 ժամվա տեսլականով: Հետևաբար հիմա էր պետք Ծառուկյանին փռել գետնին, որ գյուղացին ու ուսուցիչը, բժիշկն ու դերասանը, վաճառականն ու շարքային ոստիկանը (վերջիններս ամենակարևոր թիրախային լսարանն են) դա տենան ու սսկվեն: Ու եթե հանկարծ հայտնվեն նրանք, ովքեր վարչակազմի բեմադրված ցուցադրական դաժանությունից չվախենան, օգնության կհասնի Ադրբեջանը, որին դավադրաբար ու միտումնավոր տրվել են՝ մեր հասարուկությունը ճնշած պահելու բոլոր լծակները:
Սրանք չեն կարող, չեն էլ ուզում մտածել վաղվա օրվա մասին: Իրենց խնդիրը յուրաքանչյուր 24 ժամը մի կերպ ձգելն է»:

«Վերջներս ի՞նչ ա լինելու, ապառիկներ ունենք». «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հավաքվել են գործարանի դիմաց (տեսանյութ)
411:06
«Հիմա էր պետք Ծառուկյանին փռել գետնին, որ գյուղացին ու ուսուցիչը, բժիշկն ու դերասանը դա տեսնեն ու սսկվեն». Արթուր Դանիելյան
3010:54
«Եվս մեկ պատճառ կա Գագիկ Ծառուկյանի ընտանիքին ահաբեկելու և նրան կալանավորելու համար». Արմենակ Դանիելյան
4210:42
«Գործող վարչախումբը ստեղծել է քաղաքական տեռորի այլանդակ մեխանիզմ». Շիրազ Խաչատրյան
3910:30
Արեգնազ Մանուկյանը կասկածվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ
4210:24
«Ինչո՞վ է սնում ամուսնուն, որ սրա մտքով անցնում է փոխել մի այլ երկրի հոգևոր առաջնորդին». Արեգ Սավգուլյան
5709:48
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
5709:18
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6808:18