«Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում գրեթե ամեն ինչ, ի վերջո, հանգում է Սերժ Սարգսյանին». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավելի քան ութ տարի է՝ Սերժ Սարգսյանը թողել է պետական պաշտոնը, սակայն գործող իշխանության քաղաքական վարքագիծը ցույց է տալիս, որ նրա անունը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օրակարգի կենտրոնում՝ վերջինիս մղձավանջը։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանության համար Սարգսյանի քաղաքական գործունեությունն ու նրա հետ առնչվող ցանկացած դրվագ մշտական վերահսկողության և հետապնդման առարկա են, իսկ ամեն նոր առիթ օգտագործվում է հերթական մեղադրանքը շրջանառելու համար։
Խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում այդ աղմկոտ հայտարարությունների մեծ մասը չի վերածվել իրավական առումով համոզիչ փաստերի։ Հանրությունը շարունակաբար տեսնում է նույն գործելաոճը՝ բարձրաձայն մեղադրանքներ, ցուցադրական գործողություններ, տեղեկատվական անհոդաբաշխ աղմուկ, բայց դրանց հիմքում հաճախ մնում են նույն կեղծ պնդումները, մտացածին պատմությունները և քաղաքական նպատակահարմարությունից բխող զրպարտությունները։
Այս տրամաբանության մեջ են տեղավորվում նաև մեկը մյուսին հաջորդող «կարված» գործերը, որոնք պարբերաբար նետվում են հանրային տիրույթ։ Դրանք դառնում են ոչ այնքան արդարադատության, որքան քաղաքական պայքարի գործիք՝ մարդկանց հեղինակազրկելու, նրանց նկատմամբ արհեստական ճնշումներ գործադրելու և վախի մթնոլորտ ձևավորելու համար։ Այդ ամենը ներկայացվում է «ժողովրդավարության» և «օրինականության» անվան տակ, մինչդեռ իրականում վերածվում է քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի։
Ամենահետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում գրեթե ամեն ինչ, ի վերջո, հանգում է Սերժ Սարգսյանին։ Ցանկացած ձախողման, ցանկացած խնդրի կամ ցանկացած նոր պատմության մեջ իշխանությունը փորձում է գտնել Սարգսյանի կամ նրա քաղաքական թիմի հետ կապվող որևէ դրվագ։ Այդ պատճառով էլ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե պաշտոնը վաղուց թողած մարդը շարունակում է զբաղեցնել գործող իշխանության մտքերն ու քաղաքական օրակարգը։ Սա, թերևս, ավելի շատ խոսում է գործող իշխանության մտասևեռված քաղաքական հոգեբանության մասին, որը նույնիսկ ութ տարի անց չի կարողանում ձերբազատվել Սարգսյանի ստվերից»:

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
5716:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
5416:24
«Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»․ Վիկտոր Մնացականյան
5616:12
Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
7616:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
12215:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6315:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8414:06
Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ են (տեսանյութ)
16813:43