«Սուրբ Սարգսի մասունքներով Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրբ Սարգսի մասունքներով Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ
Հայաստանում նշվում է Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 40 զինվորների հիշատակի օրը։ Պարսկաստանից Հայաստան բերելով նահատակ Սուրբ Սարգսի մասունքները՝ Մեսրոպ Մաշտոցը դրանք ամփոփել է երկու տեղ, հիմնելով համանուն եկեղեցիներ։ Դրանցից մեկն Ուշիի Սուրբ Սարգիսն է, մյուսը՝ Գագա Սուրբ Սարգիսը, որը կառուցվել է Գագ լեռան գագաթին, Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կանգարք գավառում։ Գագա Սուրբ Սարգիս եկեղեցին խորհրդային շրջանից հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այն գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի խրամատներից 1,5-2 կիլոմետր հեռավորությամբ, Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղից 4 կմ հեռավորությամբ։ 1920 թվականին խորհրդային իշխանությունն այդտեղ սահմանագծումն այնպես է արել, որ սահմանագիծն անցնում է սարի լանջով, Գագ լեռան գագաթն Ադրբեջանին է անցել։ Առանց խաչի, վնասված, սակայն կանգուն եկեղեցու մյուս կողմից անդունդ է, խոր ձոր։ Եկեղեցու կողքին կան հայկական գերեզմաններ և քարանձավներ։ Խորհրդային տարիներին Կոթի գյուղի բնակիչները ուխտագնացություններ, այցեր են կատարել Գագա Սուրբ Սարգիս եկեղեցի։ Կոթի գյուղից Գագա Սուրբ Սարգիս եկեղեցին անզեն աչքով տեսանելի է։ Սահմանը պաշտպանող զինծառայողները հայտնում են, որ ադրբեջանական զինուժը եկեղեցին դարձրել է զինապահեստ, դրա կողքին սարքել ամրացված հենակետ»։

««Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումն առաջին անգամ հնչեցվել է 1998 թ․ մարտի 31-ին». Էդուարդ Աբրահամյան
3102:06
«Սուրբ Սարգսի մասունքներով Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ». Ոսկան Սարգսյան
5401:06
Մեծ Բրիտանիան ներում է շնորհել երկրում մահապատժի ենթարկված վերջին կնոջը
11400:44
«Բայրամովի հայտարարությունը նշանակում է՝ Հայաստանն ընդամենը աշխարհագրական միջանցք է». Վարդան Բալյան
5000:30
«Եվս մեկ Եվրոընտրակեղծարարության քաղբանտարկյալ». Հովհաննես Իշխանյան
64Երեկ, 23:06
«Ինչպե՞ս է կազմվելու ԶԼՄ-ների ցուցակը, որոնց թույլատրելի կլինի աջակցել». Լիաննա Խաչատրյան
63Երեկ, 23:00
Ռուսաստանը կուժեղացնի «միջուկային բլեֆը», որովհետև չունի ավանդական պատերազմ վարելու տարբերակներ. The Hill
134Երեկ, 22:52
«Այս աղետի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է». Բագրատ Սրբազան
61Երեկ, 22:12