««Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումն առաջին անգամ հնչեցվել է 1998 թ․ մարտի 31-ին». Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչքան հասկանում եմ՝ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումն առաջին անգամ հնչեցվել է 1998 թ․ մարտի 31-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից՝ «ադրբեջանցիների ցեղասպանության օր» հռչակելու կապակցությամբ․ «Հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանության և տեղահանության քաղաքականությունը խորհրդային իշխանության տարիներին շարունակվեց ավելի նուրբ և նենգ ձևով։ Ադրբեջանի պատմական հողերը՝ Գոյչան [Գեղարքունիք], Զանգեզուրը [Վայոց Ձոր և Սյունիք] և այլ տարածքներ, այն ժամանակվա խորհրդային կառավարության ղեկավարների աջակցությամբ հանձնվեցին Հայաստանին։ Լեռնային Ղարաբաղի հայերին տրվեց ինքնավարություն, ինչը հիմք ստեղծեց ապագայում նրանց անօրինական տարածքային պահանջների համար։ 1948–1953 թվականներին խորհրդային վարչակազմի որոշմամբ հայերը զանգվածաբար տեղահանեցին ադրբեջանցիներին Արևմտյան Ադրբեջանից՝ ադրբեջանցիների պատմական հողից»։
Մի պահ վերհիշենք 1998 թ․ մարտի Ադրբեջանը․ արյունալի պարտություն կրած, ներքին պառակտումներով լի, աղքատ, գերկոռումպացված, համեստ կարողություններով, դրսից ու ներսից խոցելի, անհաջողակ ու թույլ պետություն։
ԲԱՅՑ, վերջինիս քաղաքական առաջնորդը ուներ իր պետությունը ճիշտ հիմքերի վրա դնելու ուժեղ մոտիվացիա, ամեն գնով հզորանալու քաղաքական կամք և հայերի հանդեպ անշրջելի ռևանշի հասնելու հստակ տեսլական։ Ու կարևոր չէ՝ ստի, կեղծիքի, հորինածին իրավունքների, թե հետևողական չափազանցման ճանապարհով է դա արվում։ Պատերազմում բոլոր միջոցներն են կիրառելի իսկ հաղթողներին էլ չեն դատում։
Ադրբեջանը կենդանի դաս ու դասագիրք է, թե ինչպես այն ժամանակվա թույլ, պարտված ու անհաջողակ փոքր պետությունն այսօր դարձավ հառնող միջին տերություն։ Իսկ դուք նույնիսկ խիզախություն, խելք ու կամք չունեք այն տեսնելու, վերլուծելու, հասկանալու ու սովորելու»:

«Քանի՞ մարդ պետք է դեռ տուժի, որպեսզի իրական փոփոխություններ լինեն». Մհեր Կարագոզյան
3303:12
Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
6801:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
7800:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
14700:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
217Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
171Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
94Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
95Երեկ, 21:48