«Կասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը». ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է. «ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՈՍԿԵ ԿԱԹ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ոսկե Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) իրականացված վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթ պարունակող մթերք Չանախ» (արտադրված՝ 15․06․26թ․) արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և S. Aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված՝ 21․05․26թ.), «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» (արտադրված՝ 14․06․26թ․) նմուշները՝ ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք Չանախ», «Պանիր Լոռի», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար»:

«Քանի՞ մարդ պետք է դեռ տուժի, որպեսզի իրական փոփոխություններ լինեն». Մհեր Կարագոզյան
6303:12
Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
8201:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
9200:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
16700:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
247Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
188Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
99Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
100Երեկ, 21:48