Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամիս ժամկետով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 9-ին կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։
Մեղադրող կողմը պահանջել էր Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել երեք ամսով, սակայն դատարանը որոշեց երկարաձգել տնային կալանքի ժամկետը երկու ամիս ժամկետով։
Արգելվում են Սամվել Կարապետյանի շփումներն այն անձանց հետ, որոնց տվյալները քրեական վարույթի շրջանակներում նշվել են նախորդ որոշումների մեջ, մնացած անձանց հետ շփումները թույլատրվում են։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել նաև փողերի լվացման հոդվածով։ Կարապետյանը 2025 թվականի հունիսի 19-ին երկու ամսով կալանավորվել էր։ 2026 թվականի հունվարին նրա խափանման միջոցը փոխվել էր, նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք, որը ևս երեք ամսով երկարաձգվել էր 2026 թվականի ապրիլին։

«Քանի՞ մարդ պետք է դեռ տուժի, որպեսզի իրական փոփոխություններ լինեն». Մհեր Կարագոզյան
6303:12
Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
8201:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
9200:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
16700:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
247Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
188Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
99Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
100Երեկ, 21:48