«Ինչպե՞ս է կազմվելու ԶԼՄ-ների ցուցակը, որոնց թույլատրելի կլինի աջակցել». Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՄԵԴԻԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։
Մասնավորապես, առաջարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ներդնել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ներկայացվել է, որ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
Ինչպես ասում են՝ идея хорошая. Բայց դե հարցեր կան... Մեխանիզմների մասին դե պարզա, կներկայացնեն վերջնական տեսքով, կհասկանանք, բայց բուն ԶԼՄ-ների պահը մի տեսակ բացա մնում, և ցանկալի կլինի, որ այս հարցերը նույնպես քննարկվեն և տրվեն պատասխաններ։
Ա) Ինչպե՞ս է կազմվելու ԶԼՄ-ների ցուցակը, որոնց թույլատրելի կլինի աջակցել։
Բ) Ինչպե՞ս, իսկ ավելի ճիշտ, ի՞նչ հիմքերից ելնելով ենք տարանջատելու նորմալ ԶԼՄ-ն ոչ այնքան լավից, հատկապես երբ խոսքը հիմնականում օնլայն հարթակի մասին է։ Լիցենզավորվածների դեպքում քիչ թե շատ հարցը պարզ է։
Գ) Պատկերացնում եմ, որ մեխանիզմը ներդնելուց հետո, մի շարք ԶԼՄ-ներ կոչ կանեն լսարանին աջակցել իրենց։ Ու սա այն նույն համակարգում, երբ նույն այդ լսարանի մուծած հարկերից, առանց իրենց համաձայնության, 100 տոկոսով ֆինանսավորվում են այլ լրատվամիջոցներ։ Ու ստեղ այս մեխանիզմը ինքը իրան հակասումա։ Մի կողմից դու հարկատուին տալիս ես հնարավորություն, որ ֆինանսապես օգնի իր նախընտրած լրատվամիջոցին, մյուս կողմից ասում ես՝ հա, բայց որոշ լրատվամիջոցներ ավելի հավասար են և քո փողից, ուզես թե ոչ, իրանց պիտի անցնի։ Ինչպես ասում են՝ կողմնորոշվեք հիմա քաղաքացինա ընտրում, թե՞ ոնց: Հիմա քաղաքացու գումարի և վերաբերմունքի համար մրցակցություն եք դնում,թե ոչ։ Հանրային լրատվամիջոց սարքելն ուներ իր ներքին տրամաբանությունը, հիմա կարծես էս նոր մեխանիզմը էտ տրամաբանությանը հակասում է։ Կամ գուցե ոչ... պիտի հասկանալ։
Դ) Իսկ ասենք դրսի պրոեկտը, որը նաև հեռարձակվում է ՀՀ-ում, օրինակ Ազատություն կամ Սպուտնիկ, իրավունք կունենա՞ն լինել այդ ցուցակի մեջ, թե "մենք մերոնցով" ենք լինելու:
Ու սենց էլի...»:

«Քանի՞ մարդ պետք է դեռ տուժի, որպեսզի իրական փոփոխություններ լինեն». Մհեր Կարագոզյան
6303:12
Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
8201:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
9200:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
16700:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
247Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
188Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
99Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
100Երեկ, 21:48