«Բայրամովի հայտարարությունը նշանակում է` Հայաստանն ընդամենը աշխարհագրական միջանցք է». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուլիսի 9-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն պարբերաբար տեղեկացվում է «Թրիփ» նախագծի շուրջ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի բանակցությունների մասին, քանի որ Թրամփի ուղու մուտքային և ելքային սահմանակետերը տեղակայված են լինելու Ադրբեջանի տարածքում։ Դիվանագիտական լեզվից թարգմանաբար սա նշանակում է, որ աշխարհագրական առումով ճանապարհը Հայաստանի տարածքում է, բայց ֆունկցիոնալ առումով այն պատկանում է Ադրբեջանին։ «Մուտքային ու ելքային կետերը մեր տարածքում են» նշանակում է միջանցքային տրամաբանության տարածում ողջ երթուղու վրա։
Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանը ընդամենը տեխնիկապես ապահովելու է ճանապարհի գոյությունը, իսկ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահել որոշել՝ ո՞վ կարող է մտնել, ի՞նչ կարող է մտնել և ե՞րբ։ Պարզ ասեմ, ըստ էության խոսքը ՀՀ֊ով անցնող էքստերիտորիալ միջանցքի մասին է։ Բայրամովի հայտարարությունն այս համատեքստում նշանակում է՝ Հայաստանն ընդամենը աշխարհագրական միջանցք է, ոչ թե քաղաքական կողմ միջանցքի շուրջ բանակցություններում։
...Սիրտս պայթում է, մեր անկախ պետականության դեմոնտաժ է իրականացվում մեր աչքի առաջ, իսկ մեր հանրային-քաղաքական դաշտում զրո արձագանք»։

«Քանի՞ մարդ պետք է դեռ տուժի, որպեսզի իրական փոփոխություններ լինեն». Մհեր Կարագոզյան
6303:12
Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
8201:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
9200:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
16700:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
247Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
188Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
99Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
100Երեկ, 21:48