«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծանր հարված է սա ընտանիքի համար». Հռիփսիմե Առաքելյան

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արեգնազ Մանուկյանին ճանաչում եմ մանկությունից։ Մենք մեծացել ենք նույն շենքում՝ Նոր Նորքի հայտնի ԵՊՀ դասախոսների շենքում, որտեղ դեռևս 1970 թվականին բնակարաններ էին ստացել իմ հայրը՝ ԵՊՀ դասախոս, և Արեգնազի հայրը՝ նույն համալսարանի դասախոս։
Մենք նույն մտավորական միջավայրում մեծացած երեխաներ ենք, նույն արժեքներով ու նույն դաստիարակությամբ։
Արեգնազի ծնողներն արժանապատիվ, կրթված մարդիկ էին, ովքեր իրենց երեխաներին դաստիարակել են հայրենիք սիրելու և պատասխանատվության ոգով։
Արեգը դեռ մանկուց առանձնանում էր իր համառությամբ և սկզբունքայնությամբ...Այդպես է մնացել մինչև այսօր՝ արդեն որպես լրագրող, մայր և հանրային-քաղաքական գործիչ....
Երեկվանից տեղս չեմ գտնում... Չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Արեգնազին մեղադրում են այսպիսի ծանր հոդվածով, ամիսներ շարունակ հետապնդում են, հետո էլ կալանավորում...((
Արեգը հրաշալի ընտանիք ունի, հոգատար ամուսին, երկու կիրթ ու դաստիարակված երեխա, որոնցից աղջիկը դեռ անչափահաս է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծանր հարված է սա այդ ընտանիքի համար... Չեմ կարողանում հասկանալ էլի՝ մարդ ինչ աստիճանի պետք է կորցրած լինի մարդկային դեմքը, որ այսպիսի վերաբերմունք դրսևորի, մի՞թե իսկապես որևէ այլ իրավական միջոց չկար, մի՞թե կալանավորումն էր միակ «լուծումը»....
Այսօր արդեն կալանքը վերածվել է ոչ թե բացառիկ իրավական միջոցի, այլ ճնշման և հաշվեհարդարի գործիքի....
Ամոթ է, ցավալի է,աններելի է.....
Իսկ դուք ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...»:

«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
3921:31
«Ձեր որդու վերադարձի տեսանյութը հանրայնացնելիս ձեր աչքի առաջ չեկա՞ն այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան». Նաիրա Մարգարյան
4720:42
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան
5220:36
Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային
8219:24
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
6318:54
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ
12118:28
«ԱԺ-ում պետք է բացել անգրագիտության լիկկայան, որ պատգամավորները հաշվել սովորեն»․ Ոսկան Սարգսյան
7318:00
«Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը քննադատական մտքի դեֆիցիտն է»․ Վահրամ Մարտիրոսյան
7617:30