Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ

Ադրբեջանում շուրջ երեք տարի գերերված և 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար:
«Նախապատրաստական փուլում ենք, շաբաթներ անց արդեն գործը մուտք կարվի»,- «Ազատությանն» ասել է Սահակյանը:
«Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ Վարդանյանի կողմից չի իրականացվել: Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ՝ առանց օրենքով նախատեսված արարքի»,- ընդգծել է իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանտերում պահվող մյուս 15 հայ գերիներին, որոնց շարքում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա Բաքուն դեռ հրաժարվում է նրանց ու նաև վերջիներիս հանրային պաշտպաններին տրամադրել դատավճիռները, որոնք հրապարակվել էին դեռևս ութ ամիս առաջ: Այսինքն՝ 15 հայ գերիներն առայսօր զրկված են իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից, մասնավորապես՝ թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել նրանց և ինչ ապացույցների հիման վրա:
«Կարծում եմ՝ փորձում են խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին, և նաև մենք չենք բացառում, որ այդ դատավճիռնեը վերջնականացված էլ չեն, քանի որ դատավարությունը ինքնին շինծու էր, և քաղաքական պատվերով էր ձևավորվել դատավարության ելքը: Կարծում եմ՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ողջ իրավապահ համակարգը ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնի այդ դատական ակտում, քանի որ գիտակցում են, որ այս գործընթացները տեղափոխվում են միջազգային ատյաններ»,- ասել է միջազգային իրավունքի մասնագետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Եզրահանգումներ՝ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ»․ Արթուր Ղամբարյան
9401:06
Մահացել է դերասան Թիմ Քարին
21800:42
Իտալիան գաղտնի որոշմամբ Ուկրաինային կփոխանցի որսացող հրթիռներ
16300:00
«Ազգերի լիգայի որոշումն Ադրբեջանի վերաբերյալ». Վարդան Հակոբյան (լուսանկար)
99Երեկ, 23:36
«Նախահարձակ-արշավ է սկսվել Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոյի նկատմամբ». Դավիթ Թումասյան
96Երեկ, 23:24
«Իրանցի վերլուծաբանի կարծիքով՝ Տիգրանաշենը հանձնվում է ԱՄՆ-ի հանձնարարականով». Տիգրան Դավուդյան (լուսանկար)
97Երեկ, 23:12
Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
77Երեկ, 23:06
«Ալիևի խամաճիկը ձերբակալություններով բանակում մահերի թեման է փորձում ցրել». Սամվել Ասլիկյան
89Երեկ, 22:00