«Ընդդիմադիր կին գործչին զրկել են անգամ իր երեխային տեսնելու հնարավորությունից»․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Երեկ Աննա Գրիգորյանի ու Քրիստինե Վարդանյան-ի հետ դատարանի բակում էինք, դատարանի ներսում՝ փակ նիստում քննվում էր մեր նախկին պատգամավոր գործընկերոջ՝ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։
Նիստը բավականին կարճ տեւեց՝ 1,5 ժամ: Ու թեեւ ակնհայտ էր, որ Արեգնազին կալանավորելու են, հոգու խորքում կանացի հույս էինք փայփայում, որ կնոջ՝ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը կարող է ետ պահել դատավորին՝ Արեգնազին չտանել կալանքի: Բայց ոչ, կալանքի որոշումն արդեն դատավորի դարակում էր, քննիչի միջնորդությունը բավարարել էր ամբողջությամբ։
Ու սա այն դեպքում, որ շաբաթներ առաջ Արեգնազի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, տարբեր աղբյուրներից էլ դեռ ամիսներ առաջ գիտեր, որ գործ է հարուցվելու, ու այդ ամբողջ ընթացքում չէր թաքնվել քննությունից, անգամ փորձ չի արել:
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի որոշումը քաղաքական պատվեր է եւ ոչ երբեք արդարադատության իրականացում։
Բայց ամենամեծ աբսուրդն անգամ սա չէր. մանր վրեժխնդրության ու քինախնդրության դրսեւորումն այն է, որ ընդդիմադիր քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Արեգնազի տեսակցությունները փակ են ամբողջությամբ։
Սա Նիկոլ Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին՝ հարվածելու եմ ձեր ամենաթույլ կետին՝ ձեր երեխաներին։ Կնոջ համար երեխային չտեսնելուց ավելի սարսափելի բան լինել չի կարող։ Բայց ես վստահ եմ՝ Արեգնազն այս փորձության միջով էլ կանցնի, պատվով կանցնի, ինչպես անցել են Լիդիան, Լիլիթը, Տաթեւը ու էլի շատ կանայք։
Նիկոլ Փաշինյանը սխալվում է իր հաշվարկներում. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին։ Լավ իմացիր։
Արեգնազին ճանաչում եմ դեռ լրագրողական գործունեության տարիներից ու վստահ կարող եմ պնդել՝ սկզբունքային, սեփական գաղափարները չդավաճանող, համառ ու ուժեղ մարդ է։ Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին ու ամեն հնարավորն անելու ենք խափանման միջոցը փոխելու հարցում»։

«Իշխանությունները դիմում են մահակի՝ իրավապահ համակարգի օգնությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
1023:12
«Իրար նկատմամբ ատելությունը կործանելու է բոլորին՝ առանց բացառության»․ Արա Պողոսյան
1923:00
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին հայտարարություններն այլ բան չեն, քան ծաղր»․ Հակոբ Բադալյան
3022:48
«Մասկի-շոուներից ո՛չ մենք ենք վախենում, ո՛չ մեր երեխեքը»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5522:12
«Փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ վախի մթնոլորտ ստեղծել, հիմնական դերակատարներին չեզոքացնել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6121:54
Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը
5321:36
Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի կալանավորման հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8221:12
«Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, դեպքը տեղի է ունեցել իր բնակության վայրում»․ ՊՆ
6820:48