Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև նոր ձևավորված Ազգային ժողովը դեռ ամբողջությամբ չի սկսել իր աշխատանքը և դեռևս ամբողջությամբ չի ձևավորվել, արդեն գործընթացներ են սկսվել պատգամավորների նկատմամբ։
Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս օրերին աշխատում է ընդդիմադիր երկու պատգամավորների վերաբերյալ միջնորդությունների վերջնական փաթեթների վրա և մտադիր է դրանք ներկայացնել արդեն նոր ձևավորված խորհրդարանին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։
Մեր տեղեկություններով՝ երկու միջնորդությունների վրա աշխատանքն արդեն ավարտական փուլում է։ Զրուցակիցների պնդմամբ՝ դատախազությունում փաստաթղթերի նախապատրաստման հիմնական աշխատանքներն արդեն իրականացվել են, և նախատեսվում է, որ դրանք կներկայացվեն Ազգային ժողովին՝ վերջինիս լիարժեք ձևավորումից հետո։
Թե հատկապես ինչ իրավական հիմքերով են պատրաստվում ներկայացվել այդ միջնորդությունները, ինչ քրեական վարույթների շրջանակում են դրանք կազմվում և ինչ գործողություններ են նախատեսվում պատգամավորների նկատմամբ, առայժմ պաշտոնապես չի հրապարակվում։
Փորձեցինք այս տեղեկությունների առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ խնդրելով պարզաբանել, արդյոք իսկապես նման միջնորդություններ են նախապատրաստվում, որոնք են դրանց իրավական հիմքերը և ինչ փուլում են գտնվում գործընթացները։
Սակայն դատախազությունից մեզ հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր։
Արդեն գրավոր ուղարկել ենք հարցադրումները ՀՀ գլխավոր դատախազություն և պատրաստ ենք ամբողջությամբ հրապարակել ստացված պատասխանը՝ այն ստանալուն պես»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Քանի՞ մարդ պետք է դեռ տուժի, որպեսզի իրական փոփոխություններ լինեն». Մհեր Կարագոզյան
3303:12
Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
6801:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
7800:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
14700:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
217Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
171Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
94Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
95Երեկ, 21:48