Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆյա Հովսեփյանի դեմ

«Հետք»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տվյալները։ Ն. Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում։
Հայցով պահանջվում է, որ Սոֆյա Հովսեփյանը, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, hraparak.am լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակային ներողություն խնդրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ 2026թ. հունիսի 9-ին «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հրապարակված հոդվածում նրան «տականք» անվանելու համար։
Ներողությունը պետք է հրապարակվի բոլորի համար տեսանելի և հասանելի եղանակով, առանց ժամկետի սահմանափակման, իսկ դրա ձևավորումը, տեղակայումը և տառաչափը չպետք է զիջեն սկզբնական հրապարակման ձևաչափին։
Պահանջվում է նաև, որ Սոֆյա Հովսեփյանը նույն ժամկետում նույն լրատվամիջոցով և ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքի Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածած այն հայտարարությունները, որոնցում պնդել է, թե վարչապետը նախապես գիտեր ընտրությունների արդյունքները, կեղծել է դրանք, ստախոս է և ընտրությունների արդյունքները «նկարել» է։ Ն. Փաշինյանը դրանք համարում է զրպարտություն։
Մասնավորապես՝ վարչապետը վիճարկում է հետևյալ արտահայտությունները. «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի», «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։
Հերքման մեջ պետք է նշվի, որ այդ տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Նիկոլ Փաշինյանին։ Հերքման հրապարակման պայմանները պետք է լինեն նույնը, ինչ սկզբնական հրապարակման դեպքում, իսկ դրա անհնարինության դեպքում այն պետք է հրապարակվի առնվազն 5000 տպաքանակով և ՀՀ ամբողջ տարածքում տարածվող որևէ տպագիր թերթում։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի և 4 միլիոն դրամ՝ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի համար։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա նույնպես ընտրական թեմայով է խոսել և իր ֆեյսբուքյան էջում ընտրակեղծարար է անվանել Ն. Փաշինյանին։ Վարչապետը այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։
Է. Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Իրական ընդդիմությունն ու պատասխանատու քաղաքական գործիչը պոպուլիզմով չեն զբաղվում»․ Արշակ Սարգսյան
4117:30
«Մոսկվան կորոշի՞ այլևս աչք չփակել Անկարայի գործողությունների վրա»․ Արտակ Զաքարյան
6517:00
«Մի քիչ զգույշ եղեք, էլի, մեկ էլ տեսաք՝ պատերազմ բերեցիք մեր գլխին». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
6316:42
«Քաղաքական խոսքը չպետք է համապատասխանեցվի գործող իշխանության քմահաճույքներին». Էդմոն Մարուքյան
5816:30
«Ո՞ր կենտրոնի որոշումներն է նա այսօր պատրաստ կատարել Հայաստանի անունից»․ Արմեն Հովասափյան
5816:18
«Երևի իր հորն է նկատի ունեցել»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
6316:12
«Ստոկհոլմում տեղի է ունեցել ՀՀ-ի դեմ հերթական զավթողական միջոցառումը»․ Տաթևիկ Հայրապետյան
5816:06
«Ուժեղ ընդդիմությունը պետք է կարողանա փոխել քննարկումների առարկան»․ Դավիթ Անանյան
6515:24