«Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին մեկ տարում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները փորձում էին զսպել իրենց՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի առումով։ Այլ կերպ ասած՝ Ալիևն ու Էրդողանը ընտրություններին նախորդող շրջանում խաղաղասերի դիմակ էին դրել, որ խաբեն Հայաստանի բնակչությանը և ապահովեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։
Թուրքերը խաբեցին Հայաստանի բնակչությանը։ Մարդիկ «խաղաղություն» բառից հաճույքի զգացումներ ունեցան ու գլուխները դրեցին թշնամու դանակի տակ։
Հիմա Ալիևը չի թաքցնում այլևս իր նպատակները։
Հիմա Ալիևը բացահայտ ասում է, որ պիտի Հայաստանից նոր տարածքներ ստանա, պիտի փոխվի Հայաստանի սահմանադրությունը, ուրիշ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց կատարման համար նույնիսկ ժամկետներ է դնում Փաշինյանի առաջ։
Դե հիմա Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանազատման հարցերը լուծվում են ոչ թե երկխոսությամբ, այլ մենախոսությամբ։ Ավելի պարզ ասած՝ Ալիևն ասում է, թե Նիկոլն ո՞վ է, որ իրենք բանակցեն, իրենք ասում են, Նիկոլն անում է։
Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ, որի գլխավոր զոհը լինելու են հենց Հայաստանի բնակիչները, այն մարդիկ, որոնք խաբվեցին խաղաղության կորեկին ու քանդեցին երկրի գալիքի ևս մեկ պատ»:

Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային
6019:24
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
5218:54
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ
10718:28
«ԱԺ-ում պետք է բացել անգրագիտության լիկկայան, որ պատգամավորները հաշվել սովորեն»․ Ոսկան Սարգսյան
6318:00
«Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը քննադատական մտքի դեֆիցիտն է»․ Վահրամ Մարտիրոսյան
7017:30
«Մայիսին փոխել էին մինչև օդանավակայան ասֆալտի ծածկույթը, օգոստոսին նորից ասֆալտապատում են»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
6517:18
«Երևանում կառավարման առումով բարդակ է»․ Ոսկան Սարգսյան
5917:12
«Սկզբից պետք է սկսենք մարդ-անհատի ձևավորումից»․ Տարոն Սիմոնյան
6017:00