Անդրանիկ Թևանյանի նամակը` ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Նիկոլական քստմնելի ու անբարոյական, ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Այսինքն՝ մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է։ Ըստ ամենայնի, դա արվում է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների։
Նիկոլի մեթոդներով կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Հիմա անցան նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։
Օրեր առաջ խուզարկել էին «Մայր Հայաստան» վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։
Եթե այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու։
Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր աթոռը պահելու դիմաց՝ Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Դրա համար էլ ամայացնում է քաղաքական դաշտն ու կալանավորում ընդդիմախոսներին։
Ի դեպ, իր բրիֆինգում զիջումների անոնսն արդեն տվեց՝ նախապես իր զիջումների գլխավոր պատասխանատու նշանակելով, իբր, իրեն ձայն տված ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։
Սիրելի՛ ժողովուրդ,
Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ»։

Անդրանիկ Թևանյանի նամակը՝ ՔԿՀ-ից
3618:30
«Եվ Յիսուս նրանց հանեց մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպուեց». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
6517:48
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
6917:24
Էներգոդարում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
8914:36
«Մարդկանց կյանքի ու անվտանգության հարցերում պետական այրերը ապացուցում են իրենց լիակատար անզորությունը». Աննա Ավետիսյան
9714:18
Իրանում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով երկու մարդ է վիրավորվել
16614:04
«Այսպես են խոնարհվում հանուն հայրենիքի զոհվածի մոր առաջ. նաև դրանում է Իրանի հաղթական ուժը». Ոսկան Սարգսյան
10913:36
«Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը». Լևոն Ազիզյան
9313:12