«Ինչո՞ւ կառուցվեց մի հսկայական թունել, որով հետո ջուր չպետք է տեղափոխվեր». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը մոռացել են կամ չգիտեն, որ 2004 թ-ին հանդիսավոր բացված «Որոտան-Արփա» 21.6 կմ-անոց ջրատար թունելն այդպես էլ չի գործել և դրանով ոչ մի կաթիլ ջուր չի տեղափոխվել։ Թունելը գործարկողները խրոխտ պնդում էին, որ նախատեսվում է Սպանդարյանի ջրամբարից տարեկան հավելյալ 165մլն.մ3 ջուր տեղափոխել Կեչուտի ջրամբար, հետո էլ այնտեղից «Արփա-Սևան» 48.3 կմ երկարության թունելով դեպի Սևանա լիճ՝ ջրի մակարդակը բարձրացնելու և լճի էկոլոգիական ռեժիմը վերականգնելու նպատակով։
22 տարուց ավելի է անցել այդ օրվանից, բայց այդպես էլ չիմացանք, թե ինչո՞ւ կառուցվեց մի հսկայական թունել, որով հետո ջուր չպետք է տեղափոխվեր, ի՞նչ նպատակով է արվել այդ «թատերական» ակցիան, ովքե՞ր էին դրա կնքահայրերը և ի՞նչ շահ ունեին դրա մեջ։
Կարծում եմ մեր հետաքննող լրագրողները պիտի փորձեն բացահայտել այս առեղծվածը։
2004 թ-ի այդ օրվա մասին հաղորդագրությունը կարդացեք ՀՀ կառավարության կայքում»:

Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
501:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
1700:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
6400:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
134Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
128Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
84Երեկ, 21:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
166Երեկ, 21:28