Վրաստանում փոխվել են օտարերկրացիներին աշխատանքային կացության թույլտվության տրամադրման կարգը և պայմանները

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ փոփոխվել են օտարերկրացիներին աշխատանքային կացության թույլտվության տրամադրման կարգը և պայմանները, գրում է aliq.ge-ն:
«Վրաստանում կացության թույլտվության տրամադրման հարցի քննարկման և որոշման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ հուլիսի 9-ին ընդունված փոփոխություններով հստակեցվել է, որ եթե օտարերկրացին իրականացնում է «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքով նախատեսված գործունեություն, ապա, այլ փաստաթղթերի հետ մեկտեղ, նա պետք է ներկայացնի այդ գործունեությունը հավաստող փաստաթուղթ։
Եթե օտարերկրացին օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայացնել ստանդարտ տեղեկանքներ, հնարավոր է ներկայացնել այլ հավաստի ապացույցներ, որոնք կհաստատեն, որ գործատուի տարեկան շրջանառությունը համապատասխանում է պահանջներին։ Մասնավորապես՝ շրջանառության նվազագույն շեմը կազմում է 50 հազար լարի յուրաքանչյուր օտարերկրացու համար սովորական ձեռնարկությունների դեպքում և 35 հազար լարի յուրաքանչյուր օտարերկրացու համար՝ կրթական և բժշկական հաստատությունների դեպքում։
Եվս մեկ փոփոխություն վերաբերում է նորաստեղծ ընկերություններին. եթե ընկերությունը հիմնադրվել է 3 ամսից ոչ շուտ, ունի առնվազն 3 օտարերկրացի աշխատակից, և տվյալ օտարերկրացու համար աշխատանքային կացության թույլտվությունը տրվում է առաջին անգամ, ապա շրջանառությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա։ Դրա փոխարեն ներկայացվում է միայն ընկերության տեղեկանքն օտարերկրացի աշխատակիցների թվի վերաբերկալ։ Այդուհանդերձ, նման դեպքերում կացության թույլտվությունը տրվում է միայն 6 ամիս ժամկետով։
Որոշակի դեպքերում աշխատանքային կացության թույլտվություն հայցող օտարերկրացուց կարող է պահանջվել տեղեկատվություն ներկայացնել ձեռնարկության չափի կատեգորիայի (կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող անձի կարգավիճակի) վերաբերյալ։ Այս տվյալները հիմնվում են Հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների և աուդիտի վերահսկողության ծառայության պորտալում (reportal.ge) առկա հրապարակված տեղեկատվության վրա։

Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
501:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
1700:54
Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
6400:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
134Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
128Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
84Երեկ, 21:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
166Երեկ, 21:28