«Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք»․ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը
2026 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատարանը նշանակել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ պրոբացիոն վերահսկողության ներքո, որի ընթացքում դատապարտյալին արգելվել է առանց իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:
ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը ներկայումս դարձել է իշխանությունների «մահակ»՝ ուղղված խոսքի ազատության սահմանափակմանը։
Այս դատական ակտը, որը հիմնված է օրենքի կոպիտ խախտումների վրա, չի ստանալու օրինական ուժ և պարտադիր բողոքարկվելու է վերադաս ատյանում։ Նման անարդարացի դատավճիռները լուրջ «սառեցնող էֆեկտ» են առաջացնում հասարակության մեջ՝ վախի մթնոլորտ ստեղծելով և լռեցնելով լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում։
Ուշագրավ է, որ Լիլիթ Աղեկյանի քրեական վարույթով տուժող ճանաչված ոստիկան Սեթ Մելիքսեթյանը իբրև տուժել է «մուսսոր» և «մենթ» բառերից։ Մինչդեռ, տուժող ճանաչվելուց հետո ոստիկանը ոչ միայն չի ցուցադրել տուժածին բնորոշ հոգեբանական ճնշվածություն, այլև ընդհակառակը՝ ստացել է պաշտոնի և աշխատավարձի բարձրացում, ավելացրել ֆիզիկական քաշը և ձեռք բերել նախկինից առավել ինքնավստահություն։
Լիլիթ Աղեկյանի իրավական աջակցության թիմը շեշտում է, որ այս դատական ակտը խոսքի ազատության նկատմամբ անօրինական միջամտության հերթական դրսևորումն է, և պատրաստվում է բոլոր իրավական միջոցներով պաշտպանել լրագրողի իրավունքները՝ հասնելով արդարության վերականգնմանը։
Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյան
14, հուլիս 2026 թվական

«Նիկոլն՝ ինքն է որոշում՝ ով պետք է նստի ընտրակաշառքով, ով՝ փողերի լվացմամբ»․ Աղասի Ենոքյան
2100:00
Բակո Սահակյանը մեղադրանքը չի ընդունել
44Երեկ, 23:42
30 ոստիկանական ավտոմեքենա լուսաձայնային ազդանշաններով սլացել է Պապ թագավորի փողոցով (տեսանյութ)
58Երեկ, 23:36
«Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք»․ Զարուհի Փոստանջյան
43Երեկ, 23:30
«Էներգետիկ կարիքներից ելնելով՝ ԵՄ-ն աչք է փակել քաղբանտարկյալների հարց վրա». Միրիամ Լեքսման
43Երեկ, 23:00
«Ադրբեջանցի պատվիրակը լքեց սրահն ու հաջորդ օրը հեռացավ Իրանից». Նաիրի Հոխիկյան
94Երեկ, 22:18
«Ժամանակն է, որ ճիշտ գնահատվեն Եվրոպայի «սիրելի» Նիկոլ Փաշինյանի քայլերը». Ռոբերտ Ամստերդամ
60Երեկ, 21:42
Pinwheel-ը ներկայացնում է երեխաների համար նախատեսված ռետրո հեռախոս (լուսանկար)
128Երեկ, 21:05