«Խաչատուրյանի վերջին երկու «թաղումային» այցերը անցել են բարձր կոմֆորտի պայմաններում». Վահե Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Խաչատուրյանը նորից թաղում էր գնացել։ Էս անգամ Կատարի հայր էմիրն էր մահացել։ Մարտին էլ Խաչատուրյանը Երեւանից թռել էր Թբիլիսի. Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն էր մահացել։ Բրիտանիայի թագուհու թաղմանը Խաչատուրյանի մեմ դարձած մասնակցությունը հիշեցնելու կարիք չունի։ Դե, էնպես չի, որ թաղումներին մենակ Խաչատուրյանին են ուղարկում։ Օրինակ՝ վերջերս Փաշինյանը գնաց Թեհրան՝ այաթոլլահ Խամենեիին հրաժեշտ տալու։
Բայց ասածս ինչ է: Խաչատուրյանի վերջին երկու «թաղումային» այցերը անցել են բարձր կոմֆորտի պայմաններում։ Նա օգտվել է բիզնես դասի օդանավից՝ բիզնես ջեթից, որի ծառայությունները թանկ հաճույք են, փաստացի դա օդային տաքսի է (պետական բորտը տեխնիկական պատճառներով կանգնած է)։
Իսկ ո՞վ է բիզնես ջեթի տերը։ Բանկային ոլորտում Խաչատուրյանի նախկին բիզնես գործընկեր Սուքիասյանների ընտանիքը։
Նախագահի աշխատակազմը չի ասում, թե որքան են վճարում պետբյուջեից (հարկատուների գրպանից) Սուքիասյանների ընկերությանը՝ Սերժ Սարգսյանի օրոք գրված օրենքին ու պետական գաղտնիքին են հղում անում։
Բայց օրինակ այդ նույն բիզնես ջեթով փոխվարչապետ Գրիգորյանի այցը Ղազախստան պետբյուջեի վրա նստել է մոտ 77 հազար դոլար»:

«Խաչատուրյանի վերջին երկու «թաղումային» այցերը անցել են բարձր կոմֆորտի պայմաններում». Վահե Սարուխանյան
5000:36
«Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը»․ Լևոն Ազիզյան
3900:30
Հունիսյան շոգից հետո Եվրոպայում մահացել է առնվազն 14,000 մարդ
9200:27
«Նիկոլն՝ ինքն է որոշում՝ ով պետք է նստի ընտրակաշառքով, ով՝ փողերի լվացմամբ»․ Աղասի Ենոքյան
4500:00
Բակո Սահակյանը մեղադրանքը չի ընդունել
54Երեկ, 23:42
30 ոստիկանական ավտոմեքենա լուսաձայնային ազդանշաններով սլացել է Պապ թագավորի փողոցով (տեսանյութ)
90Երեկ, 23:36
«Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք»․ Զարուհի Փոստանջյան
51Երեկ, 23:30
«Էներգետիկ կարիքներից ելնելով՝ ԵՄ-ն աչք է փակել քաղբանտարկյալների հարցի վրա». Միրիամ Լեքսման
50Երեկ, 23:00