Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Եթե այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

«Եթե այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
39
Այսօր, 11:30

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան․ պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը։ «Եթե այսօր մեզ պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու։ Մեր ընտանիքները միանալու են մեզ»,- ասել է աշխատակիցներից մեկը։ «Հիմա կբարձրանանք վերև, կխնդրենք ոստիկաններին՝ դիմեն պետմարմիններին, ու եթե վերջիններս հարցին լուծում չտան, մեր քայլերին պատասխանատու չենք։ Համբերության բաժակը լցվել է»,- հավելել է նա։

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը