«Քննիչ, դատախազ, դատավոր պարկեշտ աշխատում են, մեկ էլ գալիս է քաղաքական հրահանգը, խառնվում են»․ Տաթևիկ Սողոյան

«Դատական համակարգի քաղաքականացված լինելը դժգոհություն է առաջացնում պետական ծառայողների մոտ, բայց խորը ծառայամտությունը հաղթում է այդ դժգոհությանը»,- «Հայաստանն ավտորատարիզմի ճանապարհին» թեմայով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ «Երբ կուլիսների հետևում հարցնում եմ կամայականություններ կատարող իրավապահ համակարգի աշխատողներին, թե կա՞ մի սահման ապօրինությունների, որ չեք անելու, պատասխանում են մոտավորապես այս տրամաբանությամբ՝ դե միշտ էլ եղել է, միշտ էլ արել ենք, միշտ էլ կանենք, իսկ հարցին, թե արդյոք այս ծավալի է եղել, ասում են՝ հիմա մի քիչ շատ է»,- շարունակել է փաստաբանը։ «Մի քանի տարի շատ նորմալ, պարկեշտ մարդիկ քննիչ, դատախազ, դատավոր են աշխատում, մեկ էլ գալիս է քաղաքական առաջին հրահանգը, մարդիկ խառնվում են, մի հատն անում են, հետո երկրորդն է գալիս, երրորդը և այդպես շարունակ։ Մարդիկ կամ այդ հոսքի տակ ընկնելով անում են, կամ ասում են՝ այս գործն ինձնից վերցրեք, կամ ես եմ գնում»,- նշել է Սողոյանը։

Աստղագետներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել Ծիր Կաթինի սև խոռոչի մոտակայքում
17921:13
Հայտնի են առաջիկա վարժական հավաքների օրերը
9521:06
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում (լուսանկար)
14620:36
«Իրանը չի կարող անվերջ ապրել պատերազմական վիճակում». նախկին նախագահ
16020:12
Հայաստանն առաջատարներից է այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին
16719:16
«Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե ինչու վարույթ ընդունվեց Եկեղեցու դեմ հայցը». Արթուր Ղամբարյան
9018:54
Մալիշկայում 10 օր է՝ դիմակավորված անհայտ անձը գիշերներն անհանգստացնում է ամբողջ գյուղը (տեսանյութ)
15418:36
«Լավատեսությամբ, հույսով և հավատով շարունակենք կերտել ու ամրապնդել մեր հայրենիքը». Գարեգին Բ
10717:00