«Բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունների օրոք բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք, օրինակ՝ մարդուն, որը մի քանի օրով Հայաստան է ժամանում՝ հարազատի հուղարկավորությանը կամ հարսանիքին մասնակցելու, կամ սեփական ծնունդը հարազատների հետ նշելու համար, օդանավակայանում ՌՈ աշխատակիցները ծանուցագիր են հանձնում Զինկոմներ ներկայանալու համար։ Նախընտրական շրջանում ասում էին՝ ընտրություններով է պայմանավորված:
Հիմա էլ ընտրություններն ավարտվել են:
Մինչդեռ բանակում ծառայելը, թեկուզ 25 օր, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է լինի ոչ թե պատիժ, հետապնդում կամ վախի պատճառ, այլ պատիվ՝ իր երկրի բանակում ծառայելու և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու։ Դրան հասնելու համար համապատասխան հսկայածավալ աշխատանք է պետք կատարել: Որպեսզի դա լինի անխոս գիտակցում, ոչ թե քարոզչության կարճ արդյունք:
Բանակը պետք է լինի հայրենիքի պաշտպանությանը ծառայելու պատիվ, ոչ թե իշխանության ձեռքում քաղաքացուն պատժելու գործիք»։

Սիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս ստեղծագործություն
5423:11
Աստղագետներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել Ծիր Կաթինի սև խոռոչի մոտակայքում
20821:13
Հայտնի են առաջիկա վարժական հավաքների օրերը
10821:06
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում (լուսանկար)
16620:36
«Իրանը չի կարող անվերջ ապրել պատերազմական վիճակում». նախկին նախագահ
17920:12
Հայաստանն առաջատարներից է այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին
18019:16
«Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե ինչու վարույթ ընդունվեց Եկեղեցու դեմ հայցը». Արթուր Ղամբարյան
9418:54
Մալիշկայում 10 օր է՝ դիմակավորված անհայտ անձը գիշերներն անհանգստացնում է ամբողջ գյուղը (տեսանյութ)
16018:36