Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Գոռ Վլադիմիրի Վարդանյանից (մեղադրանքը՝ մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Գոռ Վլադիմիրի Վարդանյանի (քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ)՝ մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և նրան փոխկապակցված անձանց:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝
128 միլիոն դրամ,
«HYUNDAI SONATA 2.0» մակնիշի տրանսպորտային միջոց,
«KIA SPORTAGE 2.0 I» մակնիշի տրանսպորտային միջոց,
«TOYOTA CAMRY 3.5» մակնիշի տրանսպորտային միջոց,
«VAZ 21121» մակնիշի տրանսպորտային միջոց»,- նշված է հաղորդագրության մեջ։

2020թ․ Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
2618:30
ԵՄ-ն թույլ է տալիս Ուկրաինային գնել չինական անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ
5918:27
Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
3218:24
Թրամփի պատկերը՝ ոսկե մետաղադրամի վրա
7018:22
«Փաշինյանն ամն ինչ անում է բանկերի շահույթներն ավելացնելու համար»․ Ոսկան Սարգսյան
4718:00
«Բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք»․ Վահագն Սարոյան
6217:24
«Ինքնության հիմնարար կորուստները հանդուրժվում են, կենցաղային մանրուքները բարձրացվում կատաղի պայքարի մակարդակի»․ Տիգրան Քոչարյան
6614:48
«Դուք տղամարդավարի խոստում տվեցիք ու ձեր խոսքի տերը չեղաք», «սուտ եք խոսում»․ լարված իրավիճակ՝ Գյումրու ավագանու նիստին (տեսանյութ)
6414:06