«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ««Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Ամասիա) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված՝ անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Լաբորատոր փորձարկման ներկայացված նմուշների հետազոտման արդյունքներով՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի (ապրանքանիշը՝ «Ամասիա») նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»:

«Կա ոչ թե «անկլավների», այլ մեր պետության ապագայի, մարդկանց կյանքի հարց». Արման Թաթոյան (տեսանյութ)
2217:48
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
4217:12
«Մարդիկ զնդանված են, որովհետև խոսել և գործել են նիկոլիզմի հիբրիդային ռեժիմի դեմ»․ Արեգ Սավգուլյան
5117:00
«Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ». Սարգիս Տեր-Եսայան
4616:54
«Քանի դեռ ՀՀ-ում խաբվելու սիրահար հարյուր հազարավորներ կան, օրվա իշխանությունը միշտ էլ խաբելու է». Ոսկան Սարգսյան
4716:42
Հուշարձանը պատկերող նկարը համարել են հակապետական քայլ և հեռացրել է մրցույթի տաղավարից (լուսանկար)
5616:24
«Հաճախ անտեսվում է փաստը, որ պահանջը միայն քաղաքական չէ, ամրագրված է Սահմանադրությամբ»․ Վարդան Օսկանյան
5115:36
«Փաշինյանին պարտքով փող են տալիս, որ ինքը գործ անի, իսկ ինքը գործը չի անում». Արթուր Դանիելյան
6515:30