«Մարդիկ զնդանված են, որովհետև խոսել և գործել են նիկոլիզմի հիբրիդային ռեժիմի դեմ»․ Արեգ Սավգուլյան

«Երեկ գործընկերներով կառույցում զրուցում ենք քաղբանտարկյալների նկատմամբ հանրության անտարբերությունից և «հանցավոր լռությունից»։ Անուններ ենք տալիս մարդկանց, որոնց մասին երկար ժամանակ է խորհրդավոր լռություն է տիրում։ Մարդիկ, որոնք չեն առաջնորդվել նեղ, կարիերիստական նկրտումներով, ապահովված են սոցիալապես, հաջողակ իրենց կյանքում, բայց զնդանված են, որովհետև խոսել և գործել են նիկոլիզմի հիբրիդային ռեժիմի դեմ։
«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը վերոնշյալ անձանցից մեկն է։ Մեզ խորհուրդ էր տալիս ավելի զուսպ լինել, ավելի զգուշավոր մտքերի մեջ, բայց ինքն էր վազում առաջնագիծ, երբեմն գլուխը կորցրած այն քաղաքական ռոմանտիզմով և ավյունով լի երիտասարդների պես (չնայած ամենապրագմատիկն է և հաշվենկատը), որոնք հաճախ մոռանում են, որ քաղաքական մարտադաշտը ևս ունի իր խաղի կանոնները և այս կռիվը մի հոգու խնդիր չէ։ Բայց ինչպես ինքն էր կատակով նշում, երբ նիստերի կամ ընկերային հավաքների ժամանակ վիճում էինք, որ ինքն «առաջինն է հավասարների մեջ», այո՛, ինքն էլ իր վրա ընդունեց ընդհանուր հարվածը որպես 1-ինը հավասարների մեջ։ Մենք Ավոյի մասին ամեն օր չենք խոսում, իր հասցեին փառաբանման և դրվատանքի խոսքեր չենք ձոնում և քաղբանտարկյալի կարգավիճակը չենք շահարկում կամ քաղաքական իմաստով չենք կապիտալիզացիայի ենթարկում, որովհետև մեր խնդիրը անձերը չեն, և մենք անհատապաշտական կառույց չենք, մենք հարատև հայկական պետության տեսլականի գաղափարակիրն ենք և այդ գաղափարի, մտքի և ոգու մարտիկներից առաջինը Ավետիքն է, որն այսօր իր ուսերին կրում է ընտրովի արդարադատության լուծը»։

«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
3017:12
«Մարդիկ զնդանված են, որովհետև խոսել և գործել են նիկոլիզմի հիբրիդային ռեժիմի դեմ»․ Արեգ Սավգուլյան
4417:00
«Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ». Սարգիս Տեր-Եսայան
3516:54
«Քանի դեռ ՀՀ-ում խաբվելու սիրահար հարյուր հազարավորներ կան, օրվա իշխանությունը միշտ էլ խաբելու է». Ոսկան Սարգսյան
3816:42
Հուշարձանը պատկերող նկարը համարել են հակապետական քայլ և հեռացրել է մրցույթի տաղավարից (լուսանկար)
5016:24
«Հաճախ անտեսվում է փաստը, որ պահանջը միայն քաղաքական չէ, ամրագրված է Սահմանադրությամբ»․ Վարդան Օսկանյան
4615:36
«Փաշինյանին պարտքով փող են տալիս, որ ինքը գործ անի, իսկ ինքը գործը չի անում». Արթուր Դանիելյան
5915:30
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են
3815:12