«Փաշինյանին պարտքով փող են տալիս, որ ինքը գործ անի, իսկ ինքը գործը չի անում». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրռումը. «Հայ չինովնիկները մի հին ավանդույթ ունեն: Երբ իրենց սեղանին դրվում է մի խնդրահարույց փաստաթուղթ, որը պիտի ստորագրվի, նրանք արձակուրդ են վերցնում, որ էդ թղթի տակ իրենց ստորագրությունը չլինի, որ վերջի վարիանտ մի ստորադասի ջեբը գցի թեման, եթե ապագայում պրոբլեմ դառնա: Վերջին ութ տարիների ընթացքում այս ավանդույթը դարձել է համատարած ու, ինչքան հասկանում եմ, հասել է վարչապետ կոչեցյալի մակարդակին:
Մարդը գնացել է «արձակուրդ», օրական մի քանի վիդեո է սարքում ու անընդհատ կրկնում է, որ ՀԴՄ-մ մարդիկ չմոռանան վերցնել: ՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է: Պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ: Նույն կարգի գումար էլ ներսի աղբյուրներից պիտի պարտքով վերցվեր՝ ըստ բյուջեյի, բայց փաստացի «հայկական» բանկերն էլ են արդեն հրաժարվում պետկան պարտատոմսեր գնել, սրա արդյունքում ներքին աղբյուրներից պարք վերցնելու պլանը կատարվել է 44%-ով: Մինչդեռ արտաքին աղբյուրներից պարտք վերցնելու պլանը կատարվել է -58% (այո՛, մինուսի նշանով), 110 մլրդ դրամ վարկ վերցնելու փոխարեն, սրանք ստիպված են եղել 62 մլրդ մարել:
Պատճառն էլ է պարզ: Փաշինյանին պարտքով փող են տալիս, որ ինքը գործ անի, իսկ ինքը գործը չի անում... հիմա էլ արձակուրդ է վերցրել: Տենանք օգոստոսին ի՞նչ կանի՝ կհիվանդանա՞, հեծանիվից կընկնի՞, պերաշկուց կթունավորվի՞, եսիմ...
Սա իհարկե չի խանգարել կառավարությանը 5 մլրդի պարգևավճարներ դուրս գրել: Էս պարգևավճարները տալու համար երեխեքին փաստացի հանել են անվճար առողջապահության համակարգից ու համատարած համավճարներ մտցրել, բայց դե ո՞ւմ են պետք էդ երեխեքը, նրանց մեծ մասը մոտ ապագայում քվեարկելու իրավունք էլ չի ունենա, նենց, որ սա պրոբլեմ չի: Այ էն փաստը, որ հիմնականում տարեցներին վերաբերվող հիվանդություներից շաբաթը մի հատ հանում են անվճար բուժվողների ցանկից՝ պրոբլեմ ա... բայց դե դա վաղվա պրոբլեմ ա, իսկ աթոռը էսօր ա պետք պահել»:

«Հաճախ անտեսվում է փաստը, որ պահանջը միայն քաղաքական չէ, ամրագրված է Սահմանադրությամբ»․ Վարդան Օսկանյան
415:36
«Փաշինյանին պարտքով փող են տալիս, որ ինքը գործ անի, իսկ ինքը գործը չի անում». Արթուր Դանիելյան
1615:30
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են
2615:12
«Գագիկ Ծառուկյանին պատկանող մարզասրահի շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4415:00
«Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում». ՔԿ
3914:36
«Անբարեխիղճ կառուցապատողների ջախջախումը շարունակվում է»․ Ռոման Երիցյան (լուսանկար)
4814:24
«Կառավարությունը պաշտոնյաների «պրեմիաների» համար փող ունի, երեխեքի անվճար բուժսպասարկման համար՝ ոչ»․ Դավիթ Գալստյան
4114:12
«Աղբահանության վճարի հաշվարկը որևէ առնչություն չունի մատուցվող ծառայության հետ»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
4813:24