Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան

«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
36
Այսօր, 10:24

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիլիջան համայնքի աղբավայրն արդեն մի քանի օր այրվում է, հրդեհի ծուխը, ծանր հոտը տարածվել են միջպետական ավտոճանապարհին, Աղստև գետի հովտում։ Դիլիջան համայնքի աղբավայրում հրդեհներ հաճախ են լինում։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը միջոցներ չի ձեռնարկում աղբավայրը ցանկապատելու, հրդեհները կանխելու համար։ Էկոպարեկային ծառայությունը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավոր են Դիլիջանի աղբավայրի հրդեհների կապակցությամբ միջոցներ ձեռնարկել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան