«Կա՛մ ջուր չունենք, կա՛մ որ տալիս են՝ թունավորվում ենք»․ Բյուրեղավանի բնակիչներ

Այսօր Բյուրեղավանի բնակիչները հավաքվել են համայնքապետարանի շենքի մոտ՝ պահանջելով լուծել խմելու ջրի խնդիրը, որի պատճառով, ըստ բնակիչների, թունավորման հերթական դեպքերն են տեղի ունեցել։ «Բյուրեղավանում ջրի խնդիրը դառել ա մեր մեծագույն խնդիրը։ Անտեր վիճակ է տիրում. կամ ջուր չունենք՝ ժամով ա, 3 ժամ, կամ որ ջուր են տալիս՝ թունավորվում ենք։ Սա բիզնե՞ս ա, որ խանութի ջրերը ծախվեն»,- Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը։ Մեկ այլ բնակիչ էլ նշել է․ «Սա էլ արդեն որերորդ դեպքն է՝ խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատանում է։ Նախկինում ևս եղել են նման դեպքեր, ու ամեն անգամ մտածել ենք, որ պատասխանատուները հետևություններ կանեն։ Բայց ստացվում է՝ ոչ ոք հետևություն չի անում, իսկ բնակչությանը մատակարարվում է անորակ ջուր, որը դառնում է թունավորումների պատճառ։ Պահանջում ենք, որպեսզի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջրի» նկատմամբ, ու հարցը մեկընդմիշտ լուծվի»։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
Քիչ առաջ հաղորդագրություն է տարածել նաև «Վեոլիա ջուր»-ը՝ հայտնելով, որ «ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։
Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»:

«Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան»․ Էմին Խաչատրյան
915:42
«Կա՛մ ջուր չունենք, կա՛մ որ տալիս են՝ թունավորվում ենք»․ Բյուրեղավանի բնակիչներ (տեսանյութ)
3615:24
«Էթանք մեզի գցենք, պրծնե՞նք, որ հասկանան». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
4714:48
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է գրեթե 5 հազարի
10214:28
«Մինչև թույլ չտան, չեք կարող բարձրանալ». իրավիճակը՝ Աբովյանի քննչականի մոտ (տեսանյութ)
5313:54
«Մեր աշխատողներից մեկին գիշերը ստենդ են դրել». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
6012:42
«Բացեք գործարանը, որ կարողանանք ապրել». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
6312:36
«Զանգել, ասել են՝ եթե վարձը չտաք, կարաք տունն ազատեք». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
6012:30